Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձնաբքի պատճառով փակ են Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները 24.12.2012

ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ձնաբքի պատճառով փակ են Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին տեսանելիությունը վատթարացել է 21.12.2012

Հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սիսիանում, Ջերմուկում, Ապարանում, Արագածում, Հրազդանում, Գորիսում, Սարավանի լեռնանցքում, տեղում է ձյուն: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից, Նոյեմբերյանի, Ապարանի, Տիգրանաշենի, Արթիկի եւ Կապանի ավտոճանապարհներին դեկտեմբերի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ առկա է շատ թույլ տեսանելիություն...

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 21.12.2012

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ դեկտեմբերի 21-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրված էր 25 քաղաքացի, սակայն ընդունելությանը ներկայացավ 39-ը: Քաղաքացիներից 2-ի դիմումները վերաբերում էին հողային խնդիրների, 1-ը աշխատանքային հարց էր: Դրանց վերաբերյալ տրվեց համապատասխան հանձնարարականներ եւ պարզաբանումներ...

Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհահատվածներ 20.12.2012

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Սպիտակ (Ծաղկահովիտ-Ալագյազ, Արագած-Լեռնապար, Միրաք-Մելիքգյուղ-Ռյա Թազա, Լանջիկ-Մաստարա), Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները և Սյունիքի մարզի ,,Զանգեր,, կոչվող հատվածը...

Արագած համայնքը ամբողջովին կգազիֆիկացվի 19.12.2012

Արագածոտնի մարզի Արագածի համայնքում գազիֆիկացման լայնածավալ ծրագիր է իրականացվում, որի արդյունքում գյուղը կգազիֆիկացվի ամբողջությամբ: Ծրագիրն իրականացվում է ,,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ,, պետական հիմնարկի (ԻՖԱԴ) շրջանակում: Ընդհանուր առմամբ 20 կիլոմետր երկարությամբ ներքին ցանց է կառուցվում, որի արժեքը 320 մլն. դրամ է: Կարեւորելով համայնքի գազիֆիկացման խնդիրը, մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ այդ նպատակով 16 մլն. դրամի չափով ներդրում է կատարվել նաեւ ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հրատապ ծրագրից...

Մարզի ճանապարհները երթեւեկելի են 17.12.2012

Արագածոտնի մարզի գրեթե բոլոր բնակավայրերում դեկտեմբերի 17-ից սկսել է ձյուն տեղալ: Առավոտյան ժամը 10.00-ի դրությամբ մարզում փապ եւ դժվարանցանելի ճանապարհներ չկան: Անցանելիությունն ապահովելու համար մայրուղիներում մշտապես տարվում են մաքրման աշխատանքներ: Մարզային նշանակության ճանապարհների շահագործման եւ պահպանության համար այս տարի պետական բյուջեից հատկացվել է 97 մլն. 144 հազար դրամ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50