Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ նորակոչիկների երդմնակալություն

10.08.2013

Օգոստոսի 10-ին տոնական օր էր ՀՀ ՊՆ Մուղնիում տեղակայված զորամասում: Առիթը երդման արարողությունն էր, որի կապակցությամբ զորամաս էին այցելել ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, մարզպետարանի ղեկավարության ներկայացուցիչներ,բազմաթիվ հյուրեր, նորակոչիկների ծնողներ, հարազատներ ու մտերիմներ:
Հայրենիքին անմնացորդ եւ հավատարիմ ծառայելու երդում տվեց զորամասի 147 նորակոչիկ: Այնուհետեւ նրանց իրենց ողջույնի ու շնորհավորանքի խոսքերը հղեցին ներկաները: Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գեւորգ վանքի վանահայր Հայր Արեն վարդապետ Շահինյանի օրհնանքի խոսքից հետո նորակոչիկներին ողջույնի խոսք հղեց Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: Նա փոխանցեց մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնի խոսքը եւ մաղթեց, որպեսզի զինվորները սրբորեն կատարեն իրենց տված երդման մեջ ամփոփված յուրաքանչյուր խոստում:
-Բարի գալուստ Արագածոտնի մարզ,-ասաց տիկին Մովսիսյանը:-Լավը մտածել, լավը տեսնել ու լավը արարել.այս գաղափարով առաջնորդվեք եւ ձեր ծառայության ժամանակահատվածը հարստացրեք պատվոգրերով ու նորանոր ձեռքբերումներով: Մուղնիի զորամասը ձեր համար թող լինի հոգու կերտման խաղաղ դարբնոց, եւ հրամանատարությունը իր հոգածությամբ լավագույն զինվոր կդաստիարակի:
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ողջունելով նորակոչիկներին եւ զորամասի բոլոր զինվորներին, ասաց, որ նրանք մեր երկրի պաշտպանության կարեւոր գործն իրականացնողների մի մասն են, եւ հորդորեց, որպեազի պատվով եւ արժանապատվորեն կրեն իրենց վստահված առաքելությունը:
Ելույթներ ունեցան նաեւ զինվորներ, ծնողներ, այլ հյուրեր: Ինչպես այս զորամասի, այնպես էլ Հայոց բանակի բոլոր մարտիկներին մաղթեցին բարի ծառայություն, խաղաղություն եւ վերադարձ իրենց բնօրանները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14