Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավորանք Արագածոտնի նորածիններին եւ նրանց մայրիկներին

06.08.2013

1914թ. օգոստոսի 1-ը կապվում է առաջին համաշխարհային պատերազմի հետ, որը տեւել է չորս տարի: Նրանում հիմնական դերակատարները XIX դ. վերջին-XX դ սկզբին ձեւավորված երկու միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումներն էին` Անտանտը (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) եւ Կենտրոնական պետությունները (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա եւ Իտալիա, այնուհետեւ միացել է Թուրքիան): Պատերազմի մեջ ներքաշվել է երկրագնդի բնակչության 75%-ը` 1,5 մլրդ մարդ, զորակոչվել է 74 մլն մարդ: Ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում զոհվել է 10 մլն եւ վիրավորվել 20 մլն մարդ: Օրվա կապակցությամբ` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի առաջարկով եւ ՀՀԿ-ի Արագածոտնի կանանց հանձնախմբի համատեղ աջակցությամբ` փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժնի պետ Սիլվա Թադեւոսյանը եւ ՀՀԿ Արագածոտնի մարզային գրասենյակի համակարգող Շուշանիկ Շուխյանը շրջայց կատարեցին Ապարան, Ծաղկահովիտ, Աշտարակ բժշկական կենտրոններում, որտեղ նորածիններին եւ նրանց մայրիկներին փոխանցեցին հուշանվերներ, ծաղիկներ եւ շնորհավորական բացիկներ:

Փոխմարզպետի փոխանցմամբ` օրվա ընտրությունը կայանում է նրանում, որ պատերազմ աշխարհի երեսին այլեւս չլինի, հնչի մանկան ճիչը եւ ազդարարի մի նոր կյանքի սկիզբը. «Մենք չենք ուզում, որ ծնունդը ասոցացվի պատերազմի հետ, այլ ցանկանում ենք, որ կապվի մեր կանանց նկատմամբ ուշադրությամբ, քանի որ նրանք այսօր հերոս են դառնում»,-ասաց Մովսիսյանը, հավելելով, որ շնորհավորական բացիկը պատրաստելիս, մեծ ուշադրություն են դարձրել բարեմաղթանքին. «Թող հայ մանուկները շատ ծնվեն Հայոց աշխարհում, կնունքը` որտեղ կուզի, բայց հարսանյաց հանդեսը կատարվի Մայր Հայաստանում»,-մեջբերեց փոխմարզպետը:

Ծննդատներում վերջիններիս դիմավորեցին ջերմությամբ եւ ժպիտներով: Մայրերն անակնկալի էին եկել՝ տեսնելով փոխմարզպետին ծաղիկներով եւ նվերներով իրենց պալատում. «Սա ինձ համար կրկնակի ուրախություն է: Մեզ համար անակնկալ էր»,-ասաց նորաթուխ մայրիկը, հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի:
Օգոստոսի 1-ին Ապարանի ծննդատանը լույս աշխարհ էր եկել 1 աղջիկ 3 տղա, Աշտարակում` 1 տղա, 3 աղջիկ, իսկ Ծաղկահովտում 2 աղջիկ, որից մեկը ազգությամբ եզդի էր: Փոքրիկին հասցրել էին անվանակոչել Խանում` Խանմ տատիկի պատվին:

Հաջորդ օրը ծրագրի մասնակիցները այցելեցին Թալինի բժշկական կենտրոն, որտեղ նրանց ընդունեցին նույն ոգեւորությամբ եւ ուրախությամբ: Այստեղ, ի դեպ, գրանցվել էր 7 ծնունդ՝ 2 աղջիկ եւ 5 տղա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14