Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ 18.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում իրավապայմանագրային ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր` պայմանավորված նոր ֆինանսական տարվա մեկնարկով: Ա. Գեւորգյանը կարեւորեց սեղմ ժամկետներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` հաշվի առնելով, որ կառավարության վերջին նիստում արդեն ընդունվել են համապատասխան որոշումները, մասնավորապես` հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման լրամշակված բանաձեւը...

Հին Նոր տարին` Ապարանում

Հին Նոր տարին` Ապարանում 11.01.2014

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ավանդույթի համաձայն նշվեց Հին Նոր տարին: Տոնահանդեսը կայացավ քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, փոխմարզպետներ Նունե Մովսիսյանն ու Մուշեղ Աբգարյանը, Նիգ-Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, մարզպետներ, բազմաթիվ մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ մայրաքաղաքից, հանրապետության այլ համայնքներից: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս յուրաքանչյուր մարզ ներկայացել էր իր տաղավարներով, որտեղ ավանդական կերակրատեսակների հյուրասիրության էին հրավիրվում բոլոր ներկաները...

Արագածոտնի մարզում գրանցված ծնունդների թիվը 10.01.2014

Արագածոտնի մարզի բժշկական հաստատություններում 2014 թվականի հունվար ամսվա առաջին տասնօրյակում ծնվել է 39 երեխա, որից 19-ը՝ տղա, 20-ը՝ աղջիկ: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով 2013 թվականի վերջին՝ դեկտեմբեր ամսին ծնվել է 92 երեխա: Նրանցից 53-ը տղա է, 39-ը՝ աղջիկ: Իսկ ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում գրանցվել է 1046 ծնունդ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 09.01.2014

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով:   ԱՐԱԳԱԾՈՏՆ լեռ. գիշ. ցեր. -15...-20 -3...-8 -15...-20 -3...-8 -15...-20 -3...-8 -15...-20 -3...-8 -15...-20 -3...-8 նախ գիշ. ցեր. -9...-13 -3...-8 -8...-12 -2...-7 -8...-12...

Արագածոտնի մարզում բոլոր ճանապարհները բաց են 08.01.2014

Հունվարի 8-ի դրությամբ Արագածոտնի մարզի բոլոր ճանապարհները բաց են: Մարզային փրկարարական վարչությունից տեղեկացրին, որ միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային ճանապարհները անցանելի են եղել տոնական բոլոր օրերին: Ճանապարհների երթեւեկելիության ապահովման խնդիրը մարզպետ Սարգիս Սահակյանի մշտական ուշադրության ներքո է, եւ նրա հանձնարարությամբ ճանապարհների ձմեռային պահպանության համար պատասխանատու ճանապարհաշինական ընկերությունները շուրջօրյա հերթապահությամբ հետեւում են մարզի ողջ տարածքում անխափան երթեւեկը ապահովելու համար:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը  Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ 30.12.2013

Սիրելի հայրենակիցնե՛ր Շնորհավորում եմ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ: Շրջեցինք պատմության եւս մեկ էջ: Ինչպես յուրաքանչյուր տարի, անցնող տարին եւս անչափ կարեւոր էր անկախացած մեր երիտասարդ երկրի համար: Այն արգասաբեր եղավ կյանքի բոլոր բնագավառներում: Ողջ երկրում եւ Արագածոտն մարզում սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ասպարեզներում իրականացվեցին կարեւորագույն ու արդյունավետ ծրագրեր, որոնք նպաստավոր եղան համընդհանուր առաջընթացի համար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50