Նորություններ

Հայոց Ցեղասպանության թեմայով նկարչության ցուցահանդես 31.03.2015
Մարտի 31-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում կայացավ ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումների շարքից «Հայոց ցեղասպանության թեմայով նկարչության ցուցահանդես» որտեղ ներկայացվել էին բազմապիսի հետաքրքիր աշխատանքներ:Ներկաներին ողջունեց և ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց Արագածոտնի մարզպետ պարոն Ս. Սահակյանը: Նրա կողմից հնչեցված ոգեշնչման խոսքը միասնականության կոչ էր բոլորի համար: Լավագույն աշխատանքեր ճանաչվեցին Ապարանի արվեստի դպրոցի սան Սուսաննա Գրիգորյանի «Դլե յաման», Քուչակի միջնակարգ դպրոցից Գոռ Ամիրյանի, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցից Հասմիկ Մարտիրոսյանի, Միլենա Հովհաննիսյանի գործերը: Լավագույն աշխատանքների հեղինակները մարզպետ Ս. Սահակյանի կողմից խրախուսվեցին և արժանացան պատվոգրերի

ՀՀ Արագածոտնի պատանիները և աղջիկները շախմատի կիսաեզրափակիչ առաջնությունում 31.03.2015
Սույն թվականի մարտի 13-21 Երևանում կայացավ ՀՀ պատանիների և աղջիկների շախմատի կիսաեզրափակիչ առաջնությունը, որտեղ Արագածոտնի մարզի պատանի Շախմատիստները գերազանց հանդես եկան: Այսօր Արագածոտնի մարզպետ պարոն Ս.Սահակյանը շնորհավորեց և պատվոգրեր հանձնեց վերոնշյալ առաջնությունում I տեղ զբաղեցրած Ժորա Իսպիրյանին, III տեղ զբաղեցրած Արսեն Դավթյանին, IV տեղ զբաղեցրած Արսեն Գալստյանին և նրանց մարզիչ Էմիլ Մակարյանին:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն այցելեց Արագածոտնի մարզ 25.03.2015
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունը մարտի 24-ին այցելեց Արագածոտնի մարզ: Պատվիրակության կազմում էին Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ղազախստանի խորհրդարանների պատգամավորներ: Պատվիրակության անդամները եղան Ագարակ համայնքում եւ ծանոթացան տեղի մշակութային կոթողներին: ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, ՀՀ պաշտպանության նախարարի, Արագածոտնի մարզպետի, Սանկտ-պետերբուրգի վետերանների խորհրդի հասարակական կազմակերպության անունից ծաղկեպսակներ տեղադրվեցին գյուղի կենտրոնում գտնվող Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի եւ Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հոյակերտ կոթողին...
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Այցի սկզբում նախարարը մասնակցել է Ապարան համայնքի արոտօգտագործողների սպառողական գյուղատնտեսական կոոպերատիվի հիմնադիր ժողովին, որի կազմում ընդգրկված են ավելի քան 150 ֆերմերային տնտեսություններ: Ժողովին մասնակցում էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, կոոպերատիվի անդամներ, ֆերմերներ...
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Մուղնիում բնակվող` դիվերսիայի հետեւանքով զոհված ՊԲ զինծառայող Էդվարդ Հայրապետյանի ընտանիքին: Էդվարդ Հայրապետյանը զոհվել է մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի կողմից հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա ձեռնարկած դիվերսիայի ժամանակ: Մարզպետն իր զորակցությունը հայտնեց հերոսաբար զոհված զինվորի հարազատներին եւ նյութական աջակցություն ցուցաբերեց: Նա իր պատրաստակամությունը հայտնեց առաջիկայում եւս աջակցել բազմանդամ ընտանիքին եւ սատարել ցանկացած հարցերում:
Մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելութնուն կատարեց Ապարանում 20.03.2015
Մարտի 19-ին մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանի տարածաշրջանում : Մինչ ընդունելությունը, մարզպետն այցելեց Ապարան բժշկական կենտրոնի ծննդատուն: Նա շնորհավորեց մայրիկներին` կանանց տոների կապակցությամբ, երջանկություն եւ ամենայն բարիք մաղթեց նրանց եւ իրենց նորածին բալիկներին, որոնց մեջ, ի դեպ, կային երկվորյակ եղբայրներ: Մարզպետի կողմից բոլորին ընծայվեց նորածնային պարագաներ, հագուստեղեն: Այնուհետեւ Ապարանի քաղաքապետարանում կայացավ քաղաքացիների ընդունելությունը, որին ներկայացել էին ինչպես Ապարան քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի գյուղական բնակավայրերի բնակիչները: Ընդունելության մասնակիցների թիվն, ընդհանուր առմամբ, 40 էր...


