Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխանցումներ` ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամին 25.11.2015

Արագածոտնի մարզը, ինչպես ամեն տարի, այս տարի եւս ակտիվ մասնակցություն ունի ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի ավանդական դրամահավաքին: Փոխանցումներ են կատարում պետական, հասարակական կազմապերպությունները, համայնքները, անհատ անձինք: Մարզի 114 համայնքի կողմից հոկտեմբերի 25-ի դրությամբ հիմնադրամին փոխանցվել է մոտ 2 միլիոն 200 հազար, հանրակրթական դպրոցներից` 1 միլիոն 802 հազար, բուժհաստատություններից 620 հազար դրամ: 400 հազար դրամ փոխանցում է կատարել նաեւ մարզպետարանը: Մարզի կողմից կատարված փոխանցման գումարն, ընդհանուր առմամբ, շուրջ 5 միլիոն 22 հազար դրամ է...

«Տաղարան» հնագույն երաժշտության համույթը համերգ ունեցավ Արագածոտնի մարզկենտրոնում

«Տաղարան» հնագույն երաժշտության համույթը համերգ ունեցավ Արագածոտնի մարզկենտրոնում 21.11.2015

Հնագույն երաժշտության ,,Տաղարան,, համույթը համերգային ծրագրով հանդես եկավ Արագածոտնի մարզկենտրոնում: Արտեմի Այվազյանի նորակառույց երաժշտական դպրոցի դահլիճում ներկա էին մանկավարժներ, մտավորականության ներկայացուցիչներ, բարձրարվեստ երաժշտության երկրպագուներ: Համերգի նախաձեռնությունը եւ աջակցությունը մարզպետ Սարգիս Սահակյանինն էր...

ԱՌԱՋԻԿԱ 3 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ 16.11.2015

Նոյեմբերի 17-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: 18-ին,19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 5-10 մ/վրկ, 16-ին երեկոյան ժամերին և 17-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 25-30մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-4 աստիճանով, 19-ի ցերեկը կբարձրանա 2 աստիճանով:

ԱՌԱՋԻԿԱ 3 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ 13.11.2015

14-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-5 մ/վրկ, 14-ին գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 25-30մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ին, 15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4, 16-ին կբարձրանա 2 աստիճանով:

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով /տեսանյութեր/

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով /տեսանյութեր/ 12.11.2015

Նախագահ Սերժ Սարգսյանն նոյեմբերի 11-ին Արագածոտնի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով...

Աչքի անվճար հետազոտություն եւ բուժում` Արագածոտնի մարզում 05.11.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 13-ը մարզում գործում է ,,Լույս հայի աչքերին,, ծրագիրը: Հայկական ակնաբուժության նախագծի անվճար ակնաբուժական այս ծրագրից մարզում օգտվում են Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Ծաղկահովիտի տարածաշրջանների բնակիչները: Շրջիկ մեքենան տեղակայվում է համապատասխան բժշկական կենտրոններում, որտեղ մասնագետները իրականացվում են հետազոտություններ, անհրաժեշտութփյան դեպքում կատարում վիրահատություններ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 11:23:33