Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին ,,Հյուսիս-հարավ,, ճանապարհային միջանցքի կառուցմանն առնչվող հարցեր

29.07.2016

Հուլիսի 29-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Հյուսիս-հարավ,, ճանապարհային միջանցքի կառուցմանն առնչվող խնդիրների թեմայով խորհրդակցություն:
Մասնակցում էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը, ,,Հյուսիս-հարավ,, մայրուղի,, ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը, համապատասխան համայնքապետերը, ինչպես նաև ,,Հայջրմուղկոյուղի,, , ,,Հայռուսգազարտ,, , ,,Հայկական էլեկտրական ցանցեր,, , ,,ԱրմենՏել,, փակ բաժնետիրական ընկերությունների և ՀՀ ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները:
Քննարկվեցին ,,Հյուսիս-հարավ,, ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին կմ29+600-կմ71+500 ճանապարհահատվածում հաղորդակցուղիների՝ գազատարի, կապի մալուխների, էլեկտրական օդային գծերի եւ ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների ընթացքն ու դրանց հետ կապված առկա խնդիրները:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ապահովվել էր նաեւ կապալառու, նախագծող եւ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների ու համապատասխան մասնագետների մասնակցությունը, որոնց հետ տեղի ունեցավ համապարփակ պարզաբանումներ, որպեսզի շինարարության ընթացքում ապահովվեն թե’ ծրագրի իրականացման պահանջները, եւ թե’ համայնքների ու բնակիչների շահերն ու հարմարավետությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42