Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունեց ,,Բազե-2016,, համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին

02.08.2016

Օգոստոսի 2-ին Գաբրիել Գյոզալյանն ընդունեց ,,Բազե-2016,, համահայկական երիտասարդական հավաքի Արագածոտնի թիմի մասնակիցներին: Կարմիր ճակատը ներկայացնող թիմում ընդգրկված են պարի, երգի, նկարչության, ֆուտբոլի, վոլեյբոլի եւ այլ մասնագետները, ովքեր մեծ ոգեւորությամբ են տրամադրված մասնակցությանը եւ վստահեցրին, որ հաղթանակներով կվերադառնան:
Մարզպետը շնորհավորեց երիտասարդներին այն բանի համար, որ իրենց մտավոր եւ ֆիզիկական ունակություններով նրանք հաղթող են ճանաչվել խմբի ձեւավորման նախնական փուլում եւ նշեց, որ համահայկական հավաքից վերադառնալուց հետո նա եւս կխրախուսի լավագույն մասնակիցներին: Մարզպետն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել խմբին կազմակերպչական հարցերում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42