Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 29.08.2016

Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ավանդական խորհրդակցությունը: Ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը: 2015-2016.ուսումնական տարվա արդյունքների եւ նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի պատոնակատար Հասմիկ Նազարյանի զեկույցը: Նա նշեց, որ մարզում գործում են մարզպետարանի ենթակայության 118 հանրակրթական դպրոց...

Կկայանա դպրոցների տնօրենների ավանդական խորհրդակցությունը 25.08.2016

Օգոստոսի 29-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ավանդական խորհրդակցությունը: Կլսվի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Նազարյանի հաշվետվությունը 2015-2016 ուսումնական տարվա կատարած աշխատանքների մասին: Խորհրդակցությունը կկայանա Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում:

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը 09.08.2016

Օգոստոսի 9-ին տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը: Մարզի համայնքների բյուջեների կատարման եւ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկուցեց ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը: Նա նշեց, որ օգոստոսի 1-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը եղել է 456810.0 հազար դրամ` կազմելով 45,1 %: Գործընթացը շարունակվում է եւ համայնքապետերը հավաստիացնում են, որ տարեկան կտրվածքով լավ արդյունք կունենան...

Կկայանա մարզխորհրդի նիստ 06.08.2016

Օգոստոսի 9-ին, ժամը 11.00-ին մարզպետարանի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը. 1.Մարզի համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն.Գալստյան

Մարզպետն այցելեց Աշտարակի եւ Թալինի տարածաշրջանների համայնքներ 05.08.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց հուլիսի 10-ին ուժեղ քամուց եւ կարկտահարությունից տուժած համայնքներ: Նա եղավ Աշտարակի տարածաշրջանի Աղձք, Արագածոտն, Թալինի տարածաշրջանի Թալին, Զարինջա, Հացաշեն. Ցամաքասար համայնքներում: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում մարզպետը հետաքրքրվեց աղետի հետեւանքների վերցաման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի մասին: Բնակիչներն, ընդհանուր առմամբ, գոհ էին կառավարության եւ մարզի ղեկավարության կողմից արագ արձագանքումից եւ իրենց հանդեպ ունեցած, հետեւողական ուշադրությանից: Համապատասխան հանձնաժողովի ներկայացրած տվյալների համաձայն առավել տուժած ընտանիքներին տրամադրվեց դրամական փոխհատուցում:

Մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին 03.08.2016

Օգոստեսի 3-ին Գաբրիել Գյոզալյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի արտակարգ պատրաստվածության եւ արձագանքման սպա Արտակ Ոսկանյանին: Այցը ճանաչողական էր եւ նպատակ ուներ ծանոթանալու աղետների ռիսկերի գնահատման եւ նվազեցման հետ կապված մարզի ներուժն ու առկա հնարավորությունները: Մասնավորապես շեշտադրումը եղավ Ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկած խնդիրներն ու դրանց հետեւող գործողություններին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28