Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի հանդիպումը Արագածի տարածաշրջանի համայնքապետերի հետ

23.11.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը շարունակում է աշխատանքային այցելություններ կատարել մարզի տարածաշրջաններ: Նոյեմբերի 23-ին նա այցելեց Արագածի տարածաշրջան եւ Ծաղկահովիտի համայնքապետարանում խորհրդակցություն անցկացրեց համայնքապետերի հետ: Քննարկման թեման առնչվում էր համայնքների զարգացման հնգամյա ծրագրի կազմմանը: Մարզպետը նշեց այն առանձնահատկությունները եւ նորովի մոտեցումները, որոնք ներկայացվում են համայնքների ղեկավարներին, զարգացման մոտակա եւ հեռահար ծրագրերը հստակեցնելու, առկա առաջնային խնդիրների լուծումների ռազմավարությունը մշակելու եւ իրագործելու համար:
Ամփոփելով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նոյեմբերի 18-ին Արագածոտնի մարզ կատարած այցելության արդյունքները, Գաբրիել Գյոզալյանն առանձնացրեց այն հանձրարարականները, որոնք ծառացել են ինչպես մարզի ղեկավարության, այնպես էլ համայնքային իշխանությունների առջեւ: Դրանք վերաբերում են բացառապես բոլոր ոլորտներին՝ կրթությանը, առողջապահությանը, գյուղատնտեսությանը, հանրային ծառայություններին ու տնտեսության այլ բնագավառներին: Նշվեց, որ նկատի ունենալով Արագածի տարածաշրջանի բարձր լեռնային բնակլիմայական պայմանները, այս համայնքների ռազմավարությունը պետք է համապատասխանի այդ առանձնահատկություններին, եւ նպաստավոր պայմաններ ապահովվի տարածաշրջանի համամասնական եւ ներդաշնակ զարգացման համար:
Խորհրդակցությանը հաջորդեց քաղաքացիների ընդունելությունը: Բնակիչներից մեծ մասի խնդիրները դրամական աջակցությանն ու բուժօգնությանն էին վերաբերում, որոնք բոլորն էլ բավարարվեցին: Եղան նաեւ անձնական տարաբնույթի հարցեր, որոնց վերաբերյալ տրվեցին պարզաբանումներ կամ ընթացքում լուծման հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14