Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

18.11.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ այսօր տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Ելնելով օրակարգի առաջին հարցից, մարզպետներն ըստ մարզերի զեկուցել են մարզերում իրականացվելիք կառավարության միջոցառումների և գերակա խնդիրների ծրագիրը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների ընթացքը, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների պատվիրակման մոդելները (աղբահանություն, լուսավորություն): Նախարար Դավիթ Լոքյանն անդրադարձել է ՀՀ մարզպետարանների գործունեության գնահատման առանցքային ցուցանիշներին:
ՀՀ մարզպետներին է ներկայացվել « Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է ստեղծել գյուղական համայնքների բնակիչների համար լրացուցիչ կայուն եկամուտ ապահովվող հնարավորություններ, որոնք կնպաստեն՝ աղքատության մակարդակի նվազեցմանը, համահավասար տարածքային և գյուղական միջավայրի զարգացմանը, նպաստել զբոսաշրջության պետական ռազմավարության զարգացմանը, ներգրավելով մեծ ներուժ ունեցող, բայց դեռևս չբացահայտված գյուղական գողտրիկ և փոքր տարածքներ՝ զբոսաշրջության հիմնական հանգույցների ամբողջական ձևավորման և շուկայական գրավչության ամրապնդման նպատակով:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի և համայնքների կողմից աշխատավարձերի գծով պարտքերի մարման ընթացքին վերաբերող հարցեր:

mtad.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34