Նորություններ

Քննարկվել է «Համակարգային տեխնոլոգիաներ գյուղատնտեսական կոոպերատիվ գյուղհամալիր» հիմնելու ծրագիրը 03.06.2020
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Երևանի Շամպայն գինիների գործարանի» տնօրեն Հրայր Հակոբյանի հետ քննարկել է «Համակարգային տեխնոլոգիաներ գյուղատնտեսական կոոպերատիվ գյուղհամալիր» հիմնելու ծրագիրը.....

Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր և Գեղարոտ բնակավայրերում նախակրթարաններ կհիմնվեն 31.05.2020
2020 թվականի ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր և Գեղարոտ բնակավայրերում նախակրթարաններ կհիմնվեն: Ծրագրում ընդգրկվել են այն համայնքները, որտեղ առկա են նախադպրոցական կրթությունից դուրս մնացած մեծ թվով երեխաներ:

Նոր Ամանոս համայնքի նորակառույց մանկապարտեզը կհամալրվի գույքով 29.05.2020
Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Նոր Ամանոս համայնքի «Մանկապարտեզի համապատասխան գույքի ձեռքբերում» ծրագիրը....





