Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր մարզի համայնքներում դիմակներ է բաժանել

27.06.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր շրջայց է կատարել Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Սաղմոսավան և Օհանավան (Ծաղկեվանք) համայնքներում, դիմակներ է բաժանել բնակիչներին և նրանց հետ զրուցել է դիմակի կրման կարևորության մասին:

Կարող ենք արձանագրել, որ Արագածոտնի մարզի բնակիչները հետամուտ են հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ:

Նաև պետք է հիշել դիմակը ճիշտ դնելու մասին. դիմակը չի պաշտպանում պարանոցը, ճակատը, միայն քիթը կամ բերանը:

Դիմակն անհրաժեշտ է դնել այնպես, որ այն ծածկի միաժամանակ և՛ քիթը, և՛ բերանը:
Մենք կկարողանանք առավել արագ հաղթահարել համաճարակը, եթե բոլորս գիտակցենք, որ մեր դիմակը փրկում է դիմացինին, դիմացինը՝ մեզ:

Այսօր մարզի մի շարք համայնքներում համայնքների ղեկավարների և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցների կողմից իրականացվել է դիմակ բաժանելու և դրա կրման կարևորությունը իրազեկող արշավ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-05 12:23:29