Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով Մելիքգյուղ համայնքում խմելաջրի ցանց կկառուցվի: 07.07.2020
Աշխատանքների ավարտից հետո նորակառույց շուրջ 1.8կմ երկարությամբ խողովակաշարից ջուրջօրյա կանոնավոր խմելաջրով կապահովվեն համայնքի բոլոր ընտանիքները:Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 70%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 30%-ը կներդնի համայնքը....

Սուբվենցիոն ծրագրով կվերանորոգվի Ղազարավան համայնքի խմելաջրի ցանցը 07.07.2020
Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կվերանորոգվի Ղազարավան համայնքի խմելաջրի ցանցը:Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 55-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45-%-ը կներդնի համայնքը: Հիմնովին կվերանորոգվի շուրջ 300մ երկարությամբ խողովակաշար, որի արդյունքում համայնքի բոլոր 210 տնտեսության 613 բնակիչ կանոնավոր ջրամատակարարում կունենա....

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ 05.07.2020
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արագածոտնի մարզի սիրելի՛ բնակիչներ, շնորհավորում եմ ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, զարգացումը և ժողովրդի բարօրությունը սերտորեն կապված է Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների, սահմանադրական կարգի պահպանման, անաչառ ու լեգիտիմ սահմանադրական արդարադատության իրականացման հետ: Ցանկանում եմ շնորհավորել ՀՀ քաղաքացիներին, ում կամքով և ջանքով մենք օր-օրի ստեղծում ենք ավելի լավ՝ իրավունքների հավասար իրացման և օրենքի գերակայության պետութուն...

Սուբվենցիոն ծրագրով Ալագյազ համայնքում գազի ներքին ցանց կկառուցվի 03.07.2020
Նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով կառուցվել է գլխավոր գազատարը և այս ծրագիրն, ըստ էության, համայնքի գազիֆիկացման ծրագրի 2-րդ փուլն է: Արդյունքում՝ Ավշեն, Սիփան և Ջամշլու բնակավայրերի ավելի քան 80 տնտեսության 450 բնակիչներ հնարավորություն կունենան օգտվել բնական գազից.....
Էներգախնայող համակարգերի ներդրմամբ կկատարվի բազմաբնակարան շենքերի արտաքին պատերի և հարթ տանիքի ամբողջական ջերմամեկուսացում, արևային էներգիայի վահանակների տեղադրում:Արդյունքում՝ 50-60%-ով կկրճատվեն նշված 2 շենքերի 51 բնակարանների 249 բնակիչների գազի և էլեկտրականության ծախսերը: Կբարելավվի նաև շենքերի արտաքին տեսքը: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 25%-ը` Աշտարակ համայնքը, իսկ 25%-ը հատկացվելու է ՄԱԶԾ......

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը 2020 թվականի ամառային զորակոչի մեկնարկի առթիվ 01.07.2020
Այսօրվանից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է 2020 թվականի ամառային զորակոչը: Սիրելի՛ նորակոչիկներ, համալրելով Հայոց բանակի շարքերը՝ դուք ստանձնում եք հայրենիքի պաշտպանի բարձրագույն կոչումը: Այսուհետ ձեզ է վստահված լինելու թերևս ամենից պատասխանատու առաջադրանքը՝ պաշտպանել հայրենի հողն ու ջուրը: Ձեր երիտասարդ ուսերին եք կրելու հայրենիքի սահմանների անառիկության, երկրի խաղաղության երաշխավորի պարտավորեցնող, միաժամանակ վեհ ու հպարտ առաքելությունը.......


