Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի վիրահատական բաժանմունքը վերազինվել է ԷՕՊ սարքավորմամբ

Աշտարակի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի վիրահատական բաժանմունքը վերազինվել է ԷՕՊ սարքավորմամբ 06.10.2021

Այսօր Աշտարակ ԲԿ են այցելել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը և այլ հյուրեր: Խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո ներկայացվել է սարքավորումը, ինչպես նաև բժշկական բազմաթիվ գործիքներ, դեղորայք ու վիրահատությունների ժամանակ օգտագործվող մի շարք անհրաժեշտ պարագաներ, որոնք ևս այսօր հիվանդանոցին հատկացվեցին Ֆրեզնոյի հայ համայնքի կողմից....

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2021

Թանկագի՛ն ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ: Մանկավարժի առաքելությունը մեծ նվիրում ու ջանքեր է պահանջում: Ուսուցչի առօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ է կրթվում ու դաստիարակվում մատաղ սերունդը, կերտվում գիտակից ու արժանապատիվ քաղաքացին: Ուսուցիչն իր ամենօրյա վարքագծով դրական օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի ազնիվ, արդար ու բարեխիղճ մարդը: Մասնագիտական տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ մանկավարժական գործի բոլոր նվիրյալներին, մաղթում եմ առողջություն ու...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 05.10.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել վերապատրաստողների թիմ` անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներն իրականացնելու նպատակով......

Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղ գրաված աշակերտների ուսուցիչները

Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղ գրաված աշակերտների ուսուցիչները 05.10.2021

Արագածոտնի մարզկենտրոն #Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում այսօր կայացավ #Ուսուցչի_օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, ոլորտի պատասխանատուները, մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, վաստակաշատ ուսուցիչներ,,,,

Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին

Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին 28.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:...

Հարգանքի տուրք՝ Արցախյան 44-օրյա պատերազում զոհված հերոս հայորդիների հիշատակին

Հարգանքի տուրք՝ Արցախյան 44-օրյա պատերազում զոհված հերոս հայորդիների հիշատակին 27.09.2021

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը և մարզպետարանի աշխատակիցներն այսօր այցելել են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանոց, ծաղիկներ խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի նահատակված հերոս հայորդիների հիշատակին:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-13 11:06:57