Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում

03.12.2021

ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում:
Ավելի քան 2 կմ երկարությամբ նորակառույց գազատարը ներառում է համայնքի 8 փողոց, արդյունքում՝ ևս 50 ընտանիք և ջերմատնային գործունեություն ծավալող հարակից տնտեսությունները հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:
Ծրագրի արժեքը 13 միլիոն դրամ է, որի 50-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50-%-ը կներդրվի համայնքային բյուջեից. համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով:
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանն օրերս այցելել է շինհրապարակ և ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:12:21