Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր աշխատանքային քննարկումներ է ունեցել մարզի համայնքների ղեկավարների հետ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր աշխատանքային քննարկումներ է ունեցել մարզի համայնքների ղեկավարների հետ 04.11.2021

Հանդիպումների ընթացքում մարզպետ Պետրոսյանը բարձր է գնահատել տեղական ինքնակառավարման մարմինների դերը երկրի զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման գործում: Դուք բոլորդ ունեք հետագիծ և մեք բոլորս ունենք հետագիծ: Մարզպետարանի աշխատակազմն իր նվիրված աշխատանքով պատրաստակամ է աջակցել ձեր բոլոր աշխատանքներին: Մեր համագործակցությանը ոչինչ չի խանգարում, և ես ինքս անձամբ պատրաստ եմ իմ լիազորությունների առավելագույն չափով մշտապես լինել ձեր կողքին,-ասել է մարզպետը....

Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվում է Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը

Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվում է Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը 03.11.2021

Կառուցվող 2.3կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է համայնքի 4 փողոցներով, տեղադրվելու են 65 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր: Ծրագրի արժեքը շուրջ 10.4մլն դրամ է, որի 50-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50-%-ը կներդնի համայնքը....

Մեկնարկել են Ծաղկահովիտի առողջության կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները

Մեկնարկել են Ծաղկահովիտի առողջության կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները 03.11.2021

Ծրագրի ֆինանսավորումը ՀՀ կառավարությունն է իրականացնելու՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի ընթացքում, որին կհաջորդի կենտրոնի վերազինումը բժշկական սարքավորումներով և այլ անհրաժեշտ գույքով....

Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվում է Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը

Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվում է Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը 03.11.2021

Նորակառույց 1.8 կմ երկարությամբ լուսավորության ցանցում տեղադրվելու են 51 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր: Ծրագրի արժեքը շուրջ 9.7մլն դրամ է, որի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45%-ը կներդնի համայնքը....

Մեկնարկել են Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքները

Մեկնարկել են Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքները 02.11.2021

Ծրագրի իրականացման արժեքը շուրջ 1.5մլրդ դրամ է, որը հատկացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Ըստ ժամանակացույցի շինարարական աշխատանքները կտևեն 2.5 տարի, որից հետո Թալինի տարածաշրջանը կունենա բարեկարգ բուժհաստատություն՝ ընդհանուր 30 և ինտենսիվ թերապիայի 5 մահճակալով, ևս 2-ը ընդունարանում՝ անհետաձգելի բժշկական օգնության համար, կկառուցվի կաթսայատուն, նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում՝ նոր դիահերձարան: Այպիսով, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի բոլոր 41 բնակավայրերի շուրջ 40.000 բնակչի բուժօգնություն և բժշկական ծառայություններ կտրամադրվեն հարմարավետ պայմաններում....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-06 18:09:56