Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա առիթով

13.05.2022

Մայիսի 12-ին  աշխարհում մի կարևոր օր է նշանավորվում՝ Բուժքույրերի միջազգային օրը, ինչի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ։

Սիրելի՛ բուժքույրեր, Ձեր մեծ դերակատարումը գնահատելու առիթներ շատ ենք ունեցել հատկապես վերջերս՝ համավարակի և պատերազմական շրջանում։
Ձեր մասնագիտական միջազգային տոնին էլ, կրկին մեր երախտագիտությունն ենք հայտնում ձեզ՝ սիրով ու նվիրումով կատարած այն մեծ աշխատանքի համար, որն առողջացնում է մարդկանց և կյանքեր փրկում։
Ուզում եմ նշել, որ Արագածոտնի մարզում գործող 25 բուժհաստատություններում ամեն օր բարձր պատասխանատվությամբ հանրօգուտ աշխատանք են իրականացնում միջին բժշկական անձնակազմի շուրջ 650 ներկայացուցիչներ, որոնց հատուկ շնորհակալություն եմ հայտնում։
Հավաստիացնում եմ, որ մարզի առողջապահական ոլորտի խնդիրները մեր տեսադաշտում են, մենք պատրաստակամ ենք օր առաջ լուծել դրանք։
Ուրախ եմ արձանագրել, որ Արագածոտնում վերջերս նկատելի է դառնում բուժսպասարկման որակի, քաղաքացիների վստահության բարձրացում, և մենք անելու ենք հնարավոր ամեն բան՝ առողջապահության ոլորտում ևս էական առաջընթաց գրանցելու համար։
Կրկին շնորհավորում եմ Բուժքույրերի միջազգային օրվա առիթով և մաղթում քաջառողջություն ու աշխատելու բարձր մոտիվացիա։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-05-19 15:04:01