Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը՝ Ընտանիքի միջազգային օրվա առիթով

16.05.2022

 Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ամենաջերմ ու բարի տոնի՝ Ընտանիքի միջազգային օրվա առիթով։

Ամուր ընտանիքը ամուր պետության և առողջ հասարակության հիմքն է։
Ընտանիքն է այն տուն կանչող ու հոգատարությամբ պատված միջավայրը, որտեղ, անկախ մեր մասնագիտությունից ու պաշտոնից, հասարակական դիրքից, մենք մեզ լիարժեք մարդ ենք զգում։
Վերահաստատելով այն, որ ընտանիքը պետության և հասարակության կարևոր օղակներից է՝ հավաստիացնում եմ, որ ընտանիքի ստեղծմանը, պահպանությանն ու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը մշտապես պետության հոգածության ներքո են։
Սիրելի՛ հայրենակիցներ, այս գեղեցիկ առիթով ուզում եմ հորդորել՝ ամուր պահեք ձեր ընտանիքները, աչալրջորեն և պատասխանատվությամբ վերաբերվեք ընտանիքի ինստիտուտին, քանի որ այն ուժեղ պետության սյուներից է։
Կրկին շնորհավորելով՝ սեր և ջերմություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35