Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

 

Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչություն

ՀՀ Արագածոտնի մարզի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ` Յուրա Ռուբիկի Ազատյան

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3-30-25   էլ. փոստ

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Վարչության գործառույթներն են՝

       Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում`

   1) ապահովում և աջակցում է  մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքները, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ.

   2) համակարգում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.

    3) վերահսկում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.

    4)  աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին ագրարային ոլորտի տնտեսավարող այլ սուբյեկտներին` արտադրության կազմակերպման և զարգացման գործում.

   5) իրականացնում է մարզային ենթակայության ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեության համակարգումը.

   6) իրականացնում է մարզային ենթակայության սերմնաբուծական կազմակերպությունների տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների  գործունեության համակարգումը

   7) ապահովում և աջակցում է հակաանասնահամաճարակային  կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներին` կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով, իրականացնում է մարզում անասնահամաճարակների բռնկման ու տարածման կանխարգելման գործընթացի համակարգումը և այդ բնագավառում անհրաժեշտ կազմակերպական միջոցառումների իրականացումը.

  8) ապահովում է կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով, համապատասխան տարածքում` մարզում, համայնքում, բնակավայրում կարանտինի սահմանման և չեղյալ համարման աշխատանքները.

 9) վերահսկողություն իրականացնելիս աջակցում է անասնաբուժական պետական տեսչությանը` տարածքային անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ.

10) ապահովում է համագործակցություն բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում  պետական լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

 11) ապահովում է  բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները մարզի տարածքում.

 12) վերահսկում է մարզի տարածքում բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման  փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին.

 13)

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 10:13:46