Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Յուրա Ազատյան

Յուրա Ազատյան

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 33025

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
1961թ-ին օգոստոսի 10, ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ուջան


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1968-1978թթ.-Ուջանի միջնակարգ դպրոց /ոսկե մեդալով /


1978-1983թթ.- Երեւանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ


1985-1991թթ.- Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի գյուղմեքենայացման ֆակուլտետ


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1984-1987թթ.-Աշտարակի գյուղտեխնիկա շրջանային միավորում, հսկիչ-ինժեներ


1987-1997թթ, Աշտարակի գյուղտեխնիկայի շրջանային միավորում, գլխավոր ինժեներ


1997-2002թթ. - Աշտարակի «Ագրոսպասարկում»ԲԲԸ, գործադիր տնօրեն


2002թ. նոյեմբեր -  ՀՀ Արագածոտնի մարզպետարան, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հայ հեղափոխական դաշնակցություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երեք որդի
 

Գործառույթներ / իրավասություններ

 

Հաստատված է
Հավելված 1
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի
գլխավոր քարտուղարի
2019թ. դեկտեմբերի -ի N հրամանի

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ և ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

1․ Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի (այսուհետ՝ Մարզպետարան) գյուղատնտեսության և բնապահպանության վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետ (ծածկագիր՝ 92-1.3-Ղ4-1)

1.2. Ենթակա և հաշվետու է
Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին (այսուհետ՝ Մարզպետ):
1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ
Վարչության պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Վարչության բնապահպանության բաժնի պետը, Վարչության աշխատողները:
1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության բնապահպանության բաժնի պետը:
1.5. Աշխատավայրը
Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4
2. Պաշտոնի բնութագիրը
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1. ապահովում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի (այսուհետ՝ Մարզ) տարածքում բնապահպանական օրենսդրության կատարման աշխատանքները.
2. ապահովում է Մարզում բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
3. աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտի տնտեսվարող այլ սուբյեկտներին արտադրության կազմակերպման և զարգացման աշխատանքներում.
4. աջակցում է անասնաբուժական պետական տեսչությանը` տարածքային անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
5. աջակցում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքներին.
6. տրամադրում է խորհրդատվություն ինտենսիվ այգիների հիմնման, պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերի և ծրագրային վարկերի վերաբերյալ.
7. ապահովում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանության և օգտագործման, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացման աշխատանքները.
8. ապահովում է Մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեության և հանք շահագործողների փաստաթղթերի օրինականության վերաբերյալ տեղեկատվության ամփոփման և ներկայացման աշխատանքները.
9. համագործակցում է Մարզի բնապահպանական տեսչության, անտառտնտեսությունների և Մարզում շահագործվող հանքավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպություննեերի, քաղաքացիների հետ.
10. աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակման աշխատանքներին, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին.
11. համակարգում է տարերային աղետների հետևանքների ուսումնասիրության, պատճառված վնասի չափի որոշման և համապատասխան ակտերի կազմման աշխատանքները.
12. աջակցում է Մարզի տարածքում սերմնաբուծական կազմակերպությունների, տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեությանը.
13. ապահովում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի պահպանման և շահագործման աշխատանքները, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ.
14. համակարգում է Մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեությունը.
15. աջակցում է համայնքներում հողի հարկի, հողի վարձավճարների գանձման աշխատանքներին.
Իրավունքները՝

• բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակման շրջանակներում ուսումնասիրել համապատասխան իրավական ակտերը, պահանջել փաստաթղթեր և տեղեկատվություն, մասնակցել ոլորտին վերաբերող սեմինարների և գիտաժողովների, ուսումնասիրել մոնիթորինգի արդյունքները, տրամադրել եզրակացություն.
• ստանալ գյուղատնտեսական մշակաբույսերի և վնասատուների դեմ պայքարի միջոցառումների, տարերային աղետների հետևանքով վնասված տարածքների և տուժած գյուղացիական տնտեսությունների վերաբերյալ տեղեկատվություն, կատարել ուսումնասիրություններ.
• կատարել ուսումնասիրություններ և պահանջել տեղեկատվություն հատուկ պահպանվող գոտիների, ընդերք շահագործող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ, բացահայտել օրինախախտումներ և տեղեկացնել համապատասխան մարմիններին, հետևել խախտումների վերացման գործընթացին.
• պահանջել սերմնաբուծական կազմակերպությունների, համայնքների, մարզային ՋՕԸ-երի գործունեության մասին տեղեկատվություն, համագործակցել համայնքների, տարբեր կառույցների ղեկավարների հետ, կազմակերպել բնակիչների հետ քննարկումներ, հրավիրել մասնագետներ, տրամադրել մասնագիտական եզրակացություն.
• Վարչության իրավասություններից բխող առաջարկություններ ներկայացնել, վերլուծություններ իրականացնել, կազմակերպել աշխատանքային քննարկումներ, ներկայացնել դիտարկումներ և հիմնավորումներ, պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն.
• Պարտականությունները՝
• Վարչության գործառույթներից բխող աշխատանքների պատշաճ իրականացման համար վերլուծել և ստուգել համապատասխան մարմինների և ստորաբաժանումների կողմից ներկայացված առաջարկությունները, ուսումնասիրել հիմքերը, նյութերը, մշակել իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, ուսումնասիրել ստացված տեղեկատվությունը, ապահովել համապատասխան ժամկետների պահպանումը.
• պատշաճ վերլուծել ուսումնասիրությունների արդյունքները, կազմավորել աշխատանքային խմբեր, քաղաքացիներին տրամադրել խորհրդատվություն, բացահայտված խախտումների վերաբերյալ տեղեկացնել համապատասխան մարմիններին, տրամադրել մասնագիտական եզրակացություն.
• ուսումնասիրել Վարչության գործառույթները կանոնակարգող և գործառույթների իրականացմանն առնչվող իրավական ակտերը, պարբերաբար ստուգել և թարմացնել ստացված տեղեկատվությունը, փաստաթղթերը և ապահովել համապատասխան ժամկետներում տեղեկատվության տրամադրումը, մշակել և վերլուծել աշխատանքային քննարկումների արդյունքները.
3. Պաշտոնին ներկայացվող պահանջները
3.1. Կրթություն, որակավորման աստիճանը
1. Ուղղություն Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն
2. Ոլորտ Գյուղատնտեսական գիտություններ
3. Ենթաոլորտ Ագրոնոմիա և անասնաբուծություն կամ Անտառային տնտեսություն կամ Ձկնային տնտեսություն կամ անասնաբուժություն:

3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գյուղատնտեսության բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ:
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ
1. Բանակցությունների վարում
2. Տարածքային կառավարում
3. Կառավարում արտակարգ իրավիճակներում
4. Փոփոխությունների կառավարում
5. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
4. Կազմակերպական շրջանակը
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի մեկ կամ մի քանի ոլորտների համար իրավասու կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի մեկ կամ մի քանի ոլորտների համար իրավասու կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-08 10:40:58