Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

 

Զորահավաքային նախապատրաստության բաժին

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ` Արմեն Կորյունի Մելքոնյան

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3- 66 -26   էլ. փոստ

Հավելված
ՀՀ Արագածոտնի մարզպետի 2014թ.
մարտի 12-ի թիվ –Ա որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի /այսուհետ` Մարզպետարան/ աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ զորահավաքային նախապատրաստության բաժինը /այսուհետ` Բաժին/ կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, <<Քաղաքացիական ծառայության մասին>>, <<Քաղաքացիական պաշտպանության մասին>>, <<Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին>>, <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>>, <<Պաշտպանության մասին>>, <<Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին>>, <<Պետական և ծառայողական գաղտնիքի մասին>>, <<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի /այսուհետ` Մարզպետ/ որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
2. ԲԱԺՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Բաժնի հիմնական խնդիրն է ապահովել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի վերաբերյալ գործող օրենսդրության պահանջների կատարումը` Մարզպետարանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված գործառույթի կատարման կազմակերպումը:
3.ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Բաժնի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Բաժնի պետը:
2. Զորահավաքային Բաժնի պետին և աշխատակցին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Աշխատակազմի ղեկավարը:
3. Բաժնի պետը կատարում է Մարզպետի կողմից տրվող հանձնարարականները և կատարման մասին զեկուցում վերջինիս:
4. Բաժնի պետը քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով կատարում է Աշխատակազմի ղեկավարի կողմից տրված հանձնարարականները և կատարման մասին զեկուցում է վերջինիս:
5. Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետը:
6. Բաժնի պետը կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բարելավման ծրագրի իրականացումը:
7. Բաժինն, իր լիազորությունների իրականացման անհրաժեշտությունից ելնելով, իրավունք ունի մարզում գործող կազմակերպություններից, հիմնարկներից, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանումներ և բացատրություններ: Անհրաժեշտության դեպքում գրավոր հարցման միջոցով երրորդ անձանցից ստանալ տեղեկություններ Բաժնի խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով:
8. Բաժինը զորահավաքային նախապատրաստության առաջադրանքի իրականացման ապահովման նպատակով Մարզպետի թույլտվությամբ կարող է ներգրավել այլ ստորաբաժանումների մասնագետներին:
9. Բաժնի կողմից պատրաստված ներքին գրությունները ստորագրվում են Բաժնի պետի, նրա բացակայության դեպքում` Բաժնի գլխավոր մասնագետի կողմից:
10. Հաստատում և Մարզպետի վավերացման է ներկայացնում զորահավաքային նախապատրաստության բաժնի կիսամյակային և տարեկան ծրագրերը:
4.ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1.Բաժինն իր հիմնական խնդիրներին և նպատակներին համապատասխան`
1)կազմակերպում է մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների իրականացումը,
2)կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության մասով՝ պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստման աշխատանքները,
3)իրականացնում է մարզի զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային պլանների մշակման աշխատանքները, մասնակցում է զորահավաքային պլանների կատարման, ինչպես նաև զորահավաքային ծավալման ուսումնական վարժանքների կազմակերպման և իրականացման աշխատանքներին,
4)համագործակցում է հանրապետության զորահավաքային աշխատանքները համակարգող լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև այլ մարզերի զորահավաքային մարմինների հետ,
5)մասնակցում է մարզի զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց կատարման նկատմամբ վերահսկման աշխատանքներին,
6)համագործակցելով Մարզպետարանի Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացնում է քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման և հետագա ճշգրտման աշխատանքները,
7) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետարանի, մարզի համայնքների և կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման և զորահավաքի կազմակերպման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության գծով աշխատանքների համակարգման և վերահսկման վերաբերյալ,
8) առաջարկություններ է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության հարցերով անձնակազմի նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարելագործման վերաբերյալ,
9) Մարզպետին, Աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն,
10)իրականացնում է իրավական այլ ակտերով սահմանված զորահավաքային նախապատրաստության պատրաստության հետ կապված այլ գործառույթներ:
5. ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ,
ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Բաժնի կանոնադրությունը հաստատում, փոփոխում և ուժը կորցրած է ճանաչում Մարզպետը:
2. Բաժինը կազմավորում, վերակազմակերպում և նրա գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Բաժնի գործունեությունն իրականացվում է աշխատանքային ծրագրերին համապատասխան, որոնք կազմում են տարվա համար ըստ կիսամյակների:
4. Բաժնի աշխատանքային ծրագիրը հաստատում և փոփոխում է Մարզպետը:
5. Բաժինն իր գործունեությունն իրականացնում է Աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով:
6. Բաժնի գործունեությունը համակարգում և վերահսկում է Աշխատակազմի ղեկավարը:
7. Բաժնի պետը և աշխատողները համարվում են քաղաքացիական ծառայողներ:
8. Բաժնի պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների, քաղաքացիական ծառայության դասային աստիճանի հետ կապված դրույթները սահմանվում են նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով:



 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01