Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

 

Արմեն Կորյունի Մելքոնյան

Արմեն Կորյունի Մելքոնյան

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3- 66 -26

Կենսագրություն

 Ծնվել է  1975թ.- ի   դեկտեմբերի 16-ին , Աշտարակ քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1982-1992թթ.-Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան միջնակարգ դպրոց

1994-1999 թթ.- Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ագրարային ֆակուլտետ` գիտնական-ագրոնոմի որակավորմամբ

2007-2008թթ.- ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի լրիվ դասընթացներ` իրավաբան-փորձագետի որակավորմամբ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

1998-2000թթ-ՀՀ զինված ուժեր

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2005-2011թթ-ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

2023թ-ի հունիսի 14-ի վերանշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ

ԱՆՁՆԱԿԱՆ   ՏՎՅԱԼՆԵՐ

Ամուսնացած է, ունի երեք երեխա

 

Գործառույթներ / իրավասություններ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ

1. Ընդհանուր դրույթներ

1.1.     Պաշտոնի անվանումը, ծածկագիրը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի  (այսուհետ՝ Մարզպետի աշխատակազմ) զորահավաքային նախապատրաստության բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետ (ծածկագիր՝ 92-30.7-Ղ4-1)

1.2.     Ենթակա և հաշվետու է 

Բաժնի պետն անմիջական ենթակա և հաշվետու է  Մարզպետին:

1.3.  Հաշվետու պաշտոններ

Բաժնի պետին  անմիջական ենթակա և հաշվետու է բաժնի աշխատողը:

1.4.Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

 Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի ավագ մասնագետը:

1.5. Աշխատավայրը

Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4

2. Պաշտոնի բնութագիրը

2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1.ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման գործընթացում Մարզպետի աշխատակազմի գործունեությանն աջակցությունը,

2. ապահովում է Մարզպետի աշխատակազմի գործունեությունը խաղաղ և ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքների մեթոդական, տեղեկատվական և կազմակերպական աջակցությունը և մասնակցությունն այդ պլանների իրագործմանը,

3. ապահովում և իրականացնում է զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին Մարզպետի աշխատակազմի մասնակցության նախապատրաստության աշխատանքները,

4. ապահովում է Մարզպետի աշխատակազմում պաշտպանության նպատակով մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների կատարման ու զինված ուժերի զորահավաքային ծավալմանն աջակցության ապահովման գործընթացին մասնակցության աշխատանքները,

5.ապահովում է  Մարզպետի աշխատակազմի կողմից մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանը մասնակցության ու դրա իրագործմանն օժանդակման գործընթացին աջակցությունը,

6.ապահովում և իրականացնում է Մարզպետի աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրման աշխատանքները, նրանց զինվորական հաշվառման, պահեստազորային պատրաստության միջոցառումներին, պարտադիր զինվորական ծառայության և զորահավաքային զորակոչերին ներգրավման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները զինվորական հաշվառում իրականացնող մարմինների հետ,

7.ապահովում է համագործակցությունը հանրապետության զորահավաքային աշխատանքները համակարգող լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև այլ մարզերի զորահավաքային մարմինների հետ,

8 ապահովում է  խաղաղ և ռազմական դրության ժամանակ օրենքով սահմանված կարգով   մարմնին ենթակա մարմինների, ստորաբաժանումների զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև համակարգման ոլորտում գտնվող՝ ռազմական դրության աշխատանքային ռեժիմի պայմաններում զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպությունների՝ զորահավաքային պատվերների կատարման պայմանագրերով նախատեսված զորահավաքային միջոցառումների կատարման աշխատանքները.

9.ապահովում է Բաժնին վերաբերվող գաղտնի փաստաթղթավարության աշխատանքների իրականացումը,

10.ապահովում է Մարզի տարածքում այլընտրանքային աշխատանքային ծառայություն իրականացնող զորակոչիկների հետ կապված աշխատանքները,

11. ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանցից բխող նորմատիվ իրավական ակտերով տարածքային կառավարման մարմինների համար սահմանված միջոցառումների իրականացման ապահովման գործընթացը։

Իրավունքները՝

        զորահավաքային մարմնին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման առնչությամբ կազմակերպել քննարկումներ, հրավիրել խորհրդակցություններ, ըստ անհրաժեշտության դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմնի պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների, աշխատանքների արդյունքներից ելնելով՝ մարմնի ղեկավարին ներկայացնել առաջարկություններ.

        մարմնի ղեկավարի համաձայնությամբ հանդես գալ միջգերատեսչական կամ փոխգործակցային մակարդակում՝ որպես մարմնի ներկայացուցիչ.

        առաջարկություններ ներկայացնել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.

        խաղաղ և ռազմական դրության ժամանակ վերահսկել Մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության՝ զորահավաքային պատվերների կատարման պայմանագրերով նախատեսված զորահավաքային միջոցառումների կատարման աշխատանքները.

Պարտականությունները՝

        մշակել զորահավաքային պլաններ

        ամփոփել  պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների և զորահավաքային զորակոչի իրականացման, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացի համար անհրաժեշտ տեղեկատվություն և ներկայացնել մարմնի ղեկավարին

        մասնակցել զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին.

        ամրագրել Մարզպետի աշխատակազմում աշխատող պահեստազորայիններին.

        փոխադրել Մարզպետի աշխատակազմի գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի.

        պաշտպանության նպատակով իրականացնել մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումներ, աջակցել զինված ուժերի զորահավաքային ծավալմանը.

        ամփոփել  մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորման ու դրա իրագործման նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն և ներկայացնել մարմնի ղեկավարին

        մարզի վարչական տարածքում կազմակերպել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.

        զորահավաքային նախապատրաստության շրջանակներում համագործակցել և զորահավաքային խնդիրների  լուծմանն ուղղված անհրաժեշտ տեղեկատվությունը անհրաժեշտության դեպքում հավաքագրել և տրամադրել զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային ստորաբաժանմանը.

        վերահսկել զորահավաքի ժամանակ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիների ծանուցումը, տրանսպորտային միջոցները հավաքակայան կամ զորամասեր առաքումը, զորահավաքային պլանների համաձայն` շենքեր, կառույցներ և հողամասեր, հաղորդակցության, տրանսպորտային և այլ նյութական միջոցներ տրամադրումը:

3. Պաշտոնին ներկայացվող պահանջները

3.1. Կրթություն, որակավորման աստիճանը

 Բարձրագույն կրթություն

3.2. Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման  բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:

3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ

Ընդհանրական կոմպետենցիաներ

1. Աշխատակազմի կառավարում

2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ

3. Որոշումների կայացում

4. Ծրագրերի կառավարում

5. Խնդրի լուծում

6. Բարեվարքություն

Ընտրանքային կոմպետենցիաներ

1.       Ժամանակի կառավարում

2.       Փոփոխությունների կառավարում

3.       Փաստաթղթերի նախապատրատում

4.       Կառավարում արտակարգ իրավիճակներում

4. Կազմակերպական շրջանակը

4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:

4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

4.3. Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

4.4. Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:

4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01