Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

 

Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն` Կարեն Թաթիկի Թաթուլյան

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3-32-50   էլ. փոստ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Վարչության հիմնական խնդիրներն են՝ ապահովել պետական առողջապահական ծրագրերի, մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական ընկերությունների աշխատանքների, մարզի սոցիալական հիմնահարցերի, ընտանիքների, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերի հետ կապված օրենսդրության պահանջների կատարումը, մարզպետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված  գործառույթների կատարման կազմակերպումը:

Վարչության գործառույթներն են՝  վարչությունն իր լիազորությունների շրջանակներում՝  

 1) վերահսկում է պետական առողջապահական ծրագրերը, մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը,

2) մասնակցում է մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը՝ վարակիչ և առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով,

3) աջակցում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս,

4) աջակցում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական զննման, լաբորատոր ախտորոշիչ և հիվանդանոցային հետազոտության ու բուժման կազմակերպման աշխատանքները,

5) ապահովում է մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական ընկերությունների հաստիքացուցակների, ամենամյա ծախսերի նախահաշվի և դրա կատարողականի, վճարովի ծառայությունների ցանկի սակագների ուսումնասիրման և մարզպետի հաստատմանը ներկայացնելու աշխատանքները և վերահսկում կատարումը,

6) ամփոփում է մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների տարեկան գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման և վճարման գործընթացն ապահովող հաշվետվական փաթեթները, ապահովում է ընթացիկ աշխատանքների ֆինանսական խորհրդատվություն, տարեկան հաշվետվություների ամփոփումը

7) մասնակցում է մարզի առողջապահության համակարգի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներին,

8) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը և կազմակերպում է պետական գույքի հաշվառման համակարգի բազայի աշխատանքների իրականացումը,

9) համակարգում է էլեկտրոնային առողջապահության համակարգի գործարկման և մուտքագրման աշխատանքների շարունակական վերահսկողությունը,

10) աջակցում է բժշկական հաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման, պահպանման և հաշվառման աշխատանքները,

11) իրականացնում է մշտադիտարկում բուժհաստատությունների գործունեության ծավալների համապատասխանելիությունը առողջապահության նախարարության տրված չափորոշիչներին, բժիշկների և միջին բուժանձնակազմի վերապատրաստման, վերամասնագիտացման և հավաստագրման գործընթացի իրականացման աշխատանքները,

12) համակարգում է բուժհաստատությունների կողմից բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերին տրամադրվող անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացված դեղորայքի վրա,

13) վերահսկում է մարզի բժշկական կազմակերպություններում ձևավորված ուղեգրող հանձնաժողովների գործունեությունը, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ուղեգրերի տրամադրումը տարեկան հաստատված քվոտաների քանակի շրջանակներում,

14) համակարգում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջության առաջնային պահպանման բուժօգնության, դիսպանսերային բուժօգնության կազմակերպման, տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման աշխատանքները,

15) վերահսկում է բժշկական կազմակերպությունների համագործակցությունը առողջապահական ծրագրերի, դեղագործական կազմակերպությունների հետ և աջակցում է առողջապահական ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործունեությանը,

16) իրականացնում է մարզի սոցիալական հիմնահարցերի ուսումնասիրություններ, վերլուծություններ և ներկայացնում համապատասխան առաջարկություններ,

17)  աջակցում է մարզի հաշմանդամների  պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական  պարագաներով ապահովման աշխատանքներին,

18) սահմանված կարգով կազմակերպում է հաշմանդամություն  ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային  հանձնաժողովի նիստերի նյութերը, կազմում արձանագրություններ, ներկայացնում է առաջարկություններ հաշմանդանություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների լուծման վերաբերյալ,

19) վերահսկում է սոցիալական աջակցության  կարիք ունեցող  բնակչության հաշվառումը, համակարգում է  մարդասիրական օգնության բաշխումը,

20) կազմակերպում է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման աշխատանքները և ներկայացնում  պաշտպանության նախարարություն,

21) աջակցում է պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա և կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց իրավունքի իրականացման գործընթացին,

22) վերահսկում է սոցիալական աջակցության կարիք ունեցող փախստական բնակչության հաշվառման, սոցիալական ծրագրերի շրջանակներում փախստականներին մարդասիրական օգնությունների բաշխման աշխատանքները,

23) իրականացնում է  բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառում  և անհրաժեշտության դեպքում նրանց փաստաթղթերը միգրացիոն ծառայությանը ներկայացնելու աշխատանքներ,

24) իրականացնում է  աջակցություն զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման, զինծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ ՀՀ օրենսդրության պահանջների իրականացման նպատակով,

25) մշակում և իրականացնում է ընտանիքների, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրեր, ուսումնասիրում է մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերը, մշակում դրանց լուծմանն ուղղված ծրագրեր,

26) տարեկան հաշվետվություն է ներկայացնում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների քաղաքականության համակարգման լիազոր մարմնին` կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների մասին և տալիս առաջարկություններ` հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների մասին,

27) ուսումնասիրում է մարզում կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիքինգ) հիմնահարցերը, մշակում զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրեր, ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) հետ,

28) վարում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների «Մանուկ» տեղեկատվական ենթահամակարգը,

29) երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքերում, խնամակալության և հոգաբարձության մարմնին ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն` երեխային ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան, վերցնելու և երեխայի ժամանակավոր տեղավորումն անհապաղ ապահովելու հարցում,

30) իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը, բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը՝ նրանց ներգրավելով հանրակրթական կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում, աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը` դրանց բացակայության դեպքերում,

31) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն, նրանց մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ  կազմում եզրակացություն՝ երեխայի հետագա խնամքը տրամադրելու մասին,

32) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում երեխայի խնամքի տրամադրման ողջ ժամանակահատվածում, երեխային ընտանիքում տեղավորելու հնարավորության մասին համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում այդ մասին տեղեկացնում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին,

33) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում որդեգրել ցանկացող կամ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձին տալիս է դրական կամ բացասական եզրակացություն,

34) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին երեխայի ծնողների (ծնողի) կամ ընտանիքի չափահաս այլ անդամի գրավոր դիմումի դեպքում, կատարած ուսումնասիրության արդյունքում տալիս է համապատասխան եզրակացություն (դրական կամ բացասական)` դրա մեկական օրինակներն ուղարկելով նաև նախարարությանը և տվյալ ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին,

35) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Որոշումը  եւ  Կանոնադրությունը                  

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 10:13:46