Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

 

Կարեն  Թաթիկի Թաթուլյան

Կարեն Թաթիկի Թաթուլյան

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3-32-50

Կենսագրություն

 Ծնվել է 1974թ-ի մայիսի 3   Աշտարակ քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1981-1991թթ.- Աշտարակի Գ.Ղափանցյանի անվան միջնակարգ դպրոց

1991-1996թթ.- Երևանի Հ.Աճառյանի անվան համալսարան, տնտեսագիտական ֆակուլտետ

2002-2007թթ.-Երևանի Հյուսիսային համալսարան, ձեռնարկությունների և տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

1999-2001թթ.-Հայաստանի Հանրապետության ազգային բանակ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1991-1992թթ. Բյուրեղ ՍՊԸ, արտադրամասի պետ

1993-1995թթ.- Աշտարակի շրջանային խորհրդի գործադիր կոմիտե, հրահանգիչ.

1995-1996թթ.- Աշտարակի շրջանային խորհրդի գործադիր կոմիտե, կազմ հրահանգչական բաժնի վարիչ

1996-1998թթ.-Արագածոտնի մարզպետարան սոցիալական պաշտպանության բաժին, առաջին կարգի մասնագետ

1998-2017թթ. -Արագածոտնի մարզպետարանի  առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժին, առաջատար մասնագետ

2017թ.- Արագածոտնի մարզպետարանի  առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժին, գլխավոր մասնագետ

2017թ.-Արագածոտնի մարզպետարանի  առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ.

2023թ֊ին վերանշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հայ հեղափոխական դաշնակցություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ամուսնացած է, ունի երկու երեխա

 

Գործառույթներ / իրավասություններ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

1 Ընդհանուր դրույթներ

1.1.Պաշտոնի անվանումը, ծածկագիրը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի /այսուհետ` Մարզպետի աշխատակազմ/ առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության /այսուհետ` Վարչություն/ պետ   /ծածկագիրը՝ 92-30.2-Ղ4-1/

1.2. Հաշվետու է

  Վարչության պետն անմիջական ենթակա և հաշվետու է  Մարզպետին։

1.3.Ենթակա և հաշվետու պաշտոններ

   Վարչության պետին անմիջական ենթակա և հաշվետու  են Վարչության աշխատողները:

1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

   Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր մասնագետներից մեկը:

1.5. Աշխատավայրը

Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4

2. Պաշտոնի բնութագիրը

2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1) ապահովում է վերահսկողություն պետական առողջապահական ծրագրերի, մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքների կատարման նկատմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը,

2) ապահովում է մասնակցություն Մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը՝ վարակիչ և առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով,

3) ապահովում է աջակցության ցուցաբերում պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս,

4) ապահովում է աջակցության ցուցաբերում  պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական զննման, լաբորատոր ախտորոշիչ և հիվանդանոցային հետազոտության ու բուժման կազմակերպման աշխատանքներում,

5) ապահովում է Մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական ընկերությունների հաստիքացուցակների, ամենամյա ծախսերի նախահաշվի և դրա կատարողականի, վճարովի ծառայությունների ցանկի սակագների ուսումնասիրման և Մարզպետի հաստատմանը ներկայացնելու աշխատանքները և վերահսկում կատարումը,

6) ապահովում է Մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների տարեկան գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման և վճարման գործընթացն ապահովող հաշվետվական փաթեթների ամփոփումը, ընթացիկ աշխատանքների ֆինանսական խորհրդատվություն, տարեկան հաշվետվություների ամփոփումը,

7) ապահովում է մասնակցություն մարզի առողջապահության համակարգի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներին,

8) ապահովում է կազմակերպչական աշխատանքներ մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցման, պահպանման ու շահագործման գործընթացում և կազմակերպում պետական գույքի հաշվառման համակարգի բազայի աշխատանքների իրականացումը,

9) ապահովում է էլեկտրոնային առողջապահության համակարգի գործարկման և մուտքագրման աշխատանքների շարունակական վերահսկողությունը,

10) ապահովում է աջակցության ցուցաբերում  բժշկական հաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման, պահպանման և հաշվառման աշխատանքներում,

11) ապահովում է մշտադիտարկում բուժհաստատությունների գործունեության ծավալների համապատասխանելիությունը առողջապահության նախարարության տրված չափորոշիչներին, բժիշկների և միջին բուժանձնակազմի վերապատրաստման, վերամասնագիտացման և հավաստագրման գործընթացի իրականացման աշխատանքներում,

12) ապահովում է վերահսկողություն բուժհաստատությունների կողմից բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերին տրամադրվող անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացված դեղորայքի վրա,

13) ապահովում է վերահսկողություն մարզի բժշկական կազմակերպություններում ձևավորված ուղեգրող հանձնաժողովների գործունեության, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ուղեգրերի տրամադրման տարեկան հաստատված քվոտաների քանակի շրջանակներում,

14 ապահովում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջության առաջնային պահպանման բուժօգնության, դիսպանսերային բուժօգնության կազմակերպման, տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման աշխատանքները,

15) ապահովում է բժշկական կազմակերպությունների համագործակցությունը առողջապահական ծրագրերի, դեղագործական կազմակերպությունների հետ և աջակցում առողջապահական ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործունեությանը,

16) ապահովում է մարզի սոցիալական հիմնահարցերի ուսումնասիրություններ, վերլուծություններ և ներկայացնում համապատասխան առաջարկություններ,

17)  ապահովում է աջակցություն մարզի հաշմանդամների  պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական  պարագաներով ապահովման աշխատանքներում,

18) սահմանված կարգով ապահովում է հաշմանդամություն  ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային  հանձնաժողովի նիստերի նյութերի,  արձանագրությունների կազմմումը, ներկայացնում է առաջարկություններ հաշմանդանություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների լուծման վերաբերյալ,

19) ապահովում է վերահսկողություն սոցիալական աջակցության  կարիք ունեցող  բնակչության հաշվառման գործընթացում, համակարգում մարդասիրական օգնության բաշխումը,

20) ապահովում է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման աշխատանքները և ներկայացնում  պաշտպանության նախարարություն,

21) ապահովում է աջակցության ցուցաբերում պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա և կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց իրավունքի իրականացման գործընթացին,

22) ապահովում է վերահսկողություն սոցիալական աջակցության կարիք ունեցող փախստական բնակչության հաշվառման, սոցիալական ծրագրերի շրջանակներում փախստականներին մարդասիրական օգնությունների բաշխման աշխատանքներում,

23) ապահովում է բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառումը  և անհրաժեշտության դեպքում նրանց փաստաթղթերը միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը ներկայացնելու աշխատանքները,

24) ապահովում է աջակցության ցուցաբերում զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման, զինծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ ՀՀ օրենսդրության պահանջների իրականացման նպատակով,

25) ապահովում է ընտանիքների, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերի մշակման աշխատանքներ, ուսումնասիրում է մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերը, մշակում դրանց լուծմանն ուղղված ծրագրեր,

26) ապահովում է տարեկան հաշվետվության ներկայացումը կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների քաղաքականության համակարգման լիազոր մարմնին` կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների մասին և տալիս առաջարկություններ` հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների մասին,

27) ապահովում է ուսումնասիրման գործընթաց մարզում կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիքինգ) հիմնահարցերը, մշակում զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրեր, ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) հետ,

28) ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների «Մանուկ» տեղեկատվական ենթահամակարգի վարման աշխատանքները,

29) ապահովում է գործընթաց երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքերում, խնամակալության և հոգաբարձության մարմնին ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն` երեխային ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան, վերցնելու և երեխայի ժամանակավոր տեղավորումն անհապաղ ապահովելու հարցում,

30) ապահովում է  հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը, բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը՝ նրանց ներգրավելով հանրակրթական կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում, աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը` դրանց բացակայության դեպքերում,

31) ապահովում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն, նրանց մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ  կազմում եզրակացություն՝ երեխայի հետագա խնամքը տրամադրելու մասին,

32) ապահովում է գործընթացը բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում երեխայի խնամքի տրամադրման ողջ ժամանակահատվածում, երեխային ընտանիքում տեղավորելու հնարավորության մասին համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում այդ մասին տեղեկացնում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին,

33) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում որդեգրել ցանկացող կամ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձին դրական կամ բացասական եզրակացության տրամադրման աշխատանքները,

34) ապահովում է գործընթաց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին երեխայի ծնողների (ծնողի) կամ ընտանիքի չափահաս այլ անդամի գրավոր դիմումի դեպքում, կատարած ուսումնասիրության արդյունքում տալիս է համապատասխան եզրակացություն (դրական կամ բացասական)` դրա մեկական օրինակներն ուղարկելով նաև նախարարությանը և տվյալ ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

Իրավունքները՝

        Մարզի առողջապահական կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ կազմակերպել աշխատանքային քննարկումներ, ներկայացնել առաջարկություններ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ,

        բնակիչներից լրացուցիչ տեղեկատվություն և նյութեր պահանջել, համագործակցել համապատասխան մասնագետների հետ, ծանոթանալ զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց խնդիրների հետ,

        մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը նպաստելու համար մասնագետների հետ կազմակերպել հանդիպումներ, ստանալ տեղեկատվություն,

        ստանալ Մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական ընկերությունների տարեկան հաշվետվական փաթեթները, պահանջել լրացուցիչ հաշվետվություններ,  կարիք առաջանալու դեպքում վերադարձնել ուղղումների,

        էլեկտրոնային առողջապահության համակարգի գործարկման նպատակով ստանալ տեղեկատվություն,

        նպաստել  բժշկական հաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերմանը, սոցիալապես անապահով խմբերին տրամադրվող անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացված դեղորայքի բաշխմանը, պահպանմանը,

        բժիշկների և միջին բուժանձնակազմի վերապատրաստման, վերամասնագիտացման և հավաստագրման գործընթացի իրականացման նպատակով համագործակցել առողջապահության նախարարության, բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ,  կատարել մշտադիտարկում տրված չափորոշիչներին համապատասխան,

        սոցիալական աջակցության  կարիք ունեցող  բնակչության հաշվառում կատարելու նպատակով համագործակցել կազմակերպությունների հետ, հաշմանդամություն  ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստերին տրամադրել  նյութեր, ներկայացել առաջարկություններ  ծագած խնդիրների լուծման վերաբերյալ,

        զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու համար  հավաքագրել փաստաթղթեր, կարիքի դեպքում պահանջել լիացուցիչ նյութեր,

        մարդասիրական օգնությունների բաշխման աշխատանքներ իրականացնելու համար համագործակցել նախարարությունների, համայնքի ներկայացուցիչների հետ,  բնակարանի կարիք ունեցող փախստականներին  հաշվառելու նպատակով  կատարել լրացուցիչ ճշտումներ,

        ուսումնասիրել մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերը, ներկայացնել   առաջարկություններ, տալ կարծիք,

        Մարզում կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիքինգ) զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրերի շրջանակներում կազմակերպել հանդիպումներ  իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների  հետ,  տալ կարծիք,

        դիմել հանրակրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ  բժշկահոգեբանամանկավարժական կենտրոն գնահատման արդյունքների եզրակացություն ստանալու նպատակով,

        որդեգրել ցանկացող կամ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձից պահանջել փաստաթղթեր, կատարել տնայց:

Պարտականությունները՝

        Մարզի առողջապահական կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային քննարկումներին հետևել օրենսդրության կարգի պահպանմանը, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ ստանալ հաշվետվություններ,

        նպաստել զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական զննման, հիվանդանոցային հետազոտության ու բուժման գործընթացների իրականացմանը և ներկայացնել Մարզպետին՝ անվճար բուժօգնության տրամադրման համար,

        մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը նպաստելու համար մասնագետների հետ պարբերաբար ստուգել  բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակը, բնակչությանը իրազեկել ստեղծված իրավիճակի, պաշտպանական միջոցների մասին,

        ուսումնասիրել Մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական ընկերությունների տարեկան հաշվետվական փաթեթները, վերացնել թերությունները և ներկայացնել Մարզպետի հաստատմանը,

        էլեկտրոնային առողջապահության համակարգի գործարկման նպատակով ստուգել ստացված տեղեկատվությունը,

        օգնել կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց իրավունքի իրականացման հարցում, կատարել կարիքի գնահատում,

        հետևել դեղորայքի բաշխմանը, տարեկան հաստատված քվոտաների քանակի շրջանակներում տրամադրել բժշկական օգնության և սպասարկման ուղեգրեր, կատարել  հաշվառում,

        բժիշկների և միջին բուժանձնակազմի վերապատրաստման, վերամասնագիտացման և հավաստագրման գործընթացի իրականացման նպատակով բուժհաստատությունների ներկայացուցիչներից ստացված տվյալներին համապատասխան կազմել ցանկ,

        հաշմանդամներին կարիքի դեպքում տրամադրել պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական  պարագաներ,  մասնակցել հաշմանդամություն  ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստերին, կատարել տնայցեր, վերծանել խնդիրները, կատարել սոցիալական աջակցության  կարիք ունեցող  բնակչության հաշվառում,

        զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու համար  կազմել փաթեթ,  ներկայացնել  էլեկտրոնային կրիչով և թղթային տարբերակով ՀՀ պաշտպանության նախարարություն,

        բնակարանի կարիք ունեցող փախստականներին  հաշվառելու նպատակով  կատարել նյութերի հավաքագրում և վերլուծություն, փաթեթները ներկայացնել միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը,

        մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի հետ կապված կատարել տնայցելություններ, կարիքի գնահատում, մշակել դրանց լուծմանն ուղղված ծրագրեր,

        մշակել Մարզում կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիքինգ) զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրեր, համագործակցել ոստիկանության համապատասխան ծառայությունների, խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ, հանդիպումներ կազմակերպելիս հրավիրել մասնագետներ, կազել եզրակացություն, կատարել հաշվառում «Մանուկ» տեղեկատվական ենթահամակարգում,

        վկայագրել երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը, հետևել հանրակրթական կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում նրանց ներգրավման գործընթացին, երեխայի ծննդյան վկայականի բացակայության դեպքերում օգնել ձեռքբերմանը,

        Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում որդեգրել ցանկացող կամ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի վերաբերյալ լրացնել կենսապայմանների ուսումնասիրության ակտ,  կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ, տրամադրել  դրական կամ բացասական եզրակացություն:

3. Պաշտոնին ներկայացվող պահանջները

3.1. Կրթություն, որակավորման աստիճանը.

Բարձրագույն կրթություն

3.2. Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առողջապահության կամ  սոցիալական բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ

 3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ

Ընդհանրական կոմպետենցիաներ

1.       Աշխատակազմի կառավարում

2.       Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ

3.       Որոշումների կայացում

4.       Ծրագրերի կառավարում

5.       Խնդրի լուծում

6.       Բարեվարքություն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01