Մարզպետարան
Կառուցվածք
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ` Գագիկ Պողոսյան
/+374 232/ 35161
Հավելված
ՀՀ Արագածոտնի մարզպետի
2018թ. հունվարի 8-ի N 1-Ա որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱն ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը (այսուհետ` Բաժին) կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, <<Քաղաքացիական ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին>>, <<Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին>>, <<Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշումներով և կարգադրություններով, Աշխատակազմի ղեկավարի հրամաններով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Բաժնի լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերով:
3. Բաժինը կազմավորում, վերակազմակերպում և նրա գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Բաժնի կանոնադրությունը հաստատում (փոփոխում) է Մարզպետը:
II. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Բաժինն իր լիազորությունների շրջանակներում՝
1) ապահովում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի (այսուհետ` Մարզ) սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակման, ծրագրերի նախագծերի քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի, զեկուցման նյութերի և համապատասխան որոշման նախագծերի պատրաստման աշխատանքների կատարումը.
2) համակարգում է Մարզի սոցիալ-տնտեսական (ըստ ճյուղերի և բնագավառների) զարգացման ռազմավարության և հիմնադրույթների մշակման աշխատանքները.
3) ապահովում է Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր քառամյա ծրագրի նախագծի կազմման աշխատանքները.
4) ապահովում է փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտով զբաղվող նախարարությունների, գերատեսչությունների, մարզային կառույցների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը.
5) ապահովում է Մարզի փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատիրական համակարգի աշխատանքների մասին տեղեկատվության ստացման և վերլուծության աշխատանքների կատարումը.
6) ապահովում է Մարզում զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակման աշխատանքները.
7) ապահովում է Մարզում մարքեթինգային միջոցառումների մշակման աշխատանքները.
8) ապահովում է զբոսաշրջության ոլորտի գրանցամատյանների կազմման, վարման, թարմացման, վարչական ռեգիստրի ներդրման, վարման և տեղեկատվական բազայի ստեղծման գործընթացներին մասնակցության աշխատանքները.
9) ապահովում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության կարգավորման, զբոսաշրջային ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, անհրաժեշտ խորհրդատվության, կատարված աշխատանքների վերաբերյալ լիազոր մարմնին պարբերական վերլուծությունների և հաշվետվությունների տրամադրման աշխատանքները.
10) ապահովում է այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետությունը և Մարզը ներկայացնելու, բանակցային գործընթացի իրականացման, զբոսաշրջային բնագավառում Մարզին վերաբերող համագործակցության փաստաթղթերի, ծրագրերի մշակման աշխատանքները.
11) ապահովում է Մարզի սոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացման աշխատանքները.
12) ապահովում է Մարզի ընթացիկ և հեռանկարային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի նախագծերի կազմման և Մարզպետի հաստատմանը ներկայացնելու աշխատանքները.
13) աջակցում է միջազգային դոնոր կազմակերպություններին Մարզի համար առավել կենսական ծրագրերի իրականացման նպատակով.
14) իրականացնում է իրավական այլ ակտերով սահմանված զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի հետ կապված այլ գործառույթներ:
III. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
6. Բաժինն իր գործունեությունն իրականացնում է Աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով:
7. Բաժնի գործունեությունը համակարգում և վերահսկում է Աշխատակազմի ղեկավարը:
8. Բաժնի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Բաժնի պետը:
9. Բաժնի պետը և աշխատողները համարվամ են քաղաքացիական ծառայողներ:
10. Բաժնի պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների, քաղաքացիական ծառայության դասային աստիճանի հետ կապված դրույթները սահմանվում են նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով: