Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը, ներկա են եղել նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի վերաբերյալ կազմակերպչական հարցեր, մասնավորապես՝ մարզաձևերը տարբեր մարզերում անցկացնելուն, վայրի ընտրությանը և այդ մարզերում համապատասխան ենթակառուցվածքները զարգացնելուն վերաբերող, ընդգծվել է համահայկական խաղերից առաջ ենթակառուցվածքները պատշաճ տեսքի բերելու անհրաժեշտությունը։

Մարզպետն այսօր ընդունել է մի խումբ քաղաքացիների 03.03.2023
Աշխատանքային շաբաթն ամփոփելով՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց ու լսեց մարզի մի խումբ քաղաքացիների՝ լուծումներ ներկայացնելով նրանց բարձրաձայնած հարցերի շուրջ։

Մրցաշարի համայնքային փուլում 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած 24 մասնակիցները ուժերը չափեցին մարզային փուլում, որն առավել լարված պայքար էր։ Մասնակիցներին ողջունելու և ոգևորելու էին եկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ։ Խաղերը դիտարժան էին և անցան առողջ մրցակցային հարթակում։

Պետության ֆինանսավորմամբ Արագածոտնում այս տարի կհիմնանորոգվի 78 և ավելի կմ ճանապարհ 28.02.2023
2023 թ․ պետական բյուջեի միջոցներով Արագածոտնի մարզում կհիմնանորոգվի ավելի քան 78 կմ ճանապարհ: Բացի դրանից, նախատեսվում է մարզում ճանապարհներ նորոգել նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում․ այս պահի դրությամբ հաստատված է 2 ծրագիր՝ Թալին համայնքի Մաստարա և Ծաղկասար բնակավայրերի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ՝ 334 մլն 383 հազար և Շամիրամ համայնքի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքներ՝ 34 մլն 10 հազար դրամ նախնական արժեքով, մի քանի ծրագիր ևս շուտով կհաստատվի։