Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուջանի դպրոցը բարեկարգվում եւ կահավորվում է 02.11.2012

Ուջանի դպրոցը մեկն է Արագածոտնի այն կրթօջախներից , որտեղ ուսումնական գործընթացներին զուգահեռ չեն դադարում վերանորոգման, բարեկարգման, արդիականացման աշխատանքները: Դպրոցի հիմնական՝ ուսումնական մասնաշենքի հիմնանորոգումն այստեղ իրականացվեց պետական բյուջեի միջոցներով: Աշխատանքները, որ սկսվել էին 2009 թվականին, ավարտվեցին այս տարի: Այն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից էր, որի իրականացմամբ լուծվեց դպրոցի համար կարեւորագույն խնդիրներից մեկը...

Վերանորոգվում են Արտենիի բազմաբնակարան շենքերի տանիքները 01.11.2012

Արագածոտնի մարզի Արտենի համայնքում 54 բազմաբնակարան շենք կա: Դրանց պահպանության, վերանորոգման եւ բարեկարգման համար օգտագործվում են տարբեր ծրագրերի, հինադրամների, կազմակերպությունների ընձեռած հնարավորությունները: Բազմաբնակարաններից յոթում այս տարի տանիքների վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության՝ Առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում...

Կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը

Կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը 31.10.2012

Հոկտեմբերի 30-ին կայացավ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը: Մարզի լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին մարզպետը ներկայացրեց սոցիալ-տնտեսական, քաղաքաշինության, ճանապարհաշինության, կրթության, մշակույթի, առողջապահության, հանրային նշանակության այլ ծառայությունների բնագավառում 2012 թվականի ընթացքում մարզում իրականացրած ծրագրերը...

Արտենի համայնքում կվերանորոգվի խմելաջրի համակարգը 30.10.2012

Արագածոտնի մարզի Արտենի համայնքի խմելաջրի ներքին ցանցը 40-50 տարվա վաղեմություն ունի: Շուրջ 13 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ջրատար համակարգը, որը տարիների ընթացքում քայքայվել է եւ լիովին սպառել իրեն, այսօր վերանորոգման ընթացքի մեջ է: Խնդիրը կարգավորելու համար հանրապետական եւ մարզային համապատասխան կազմակերպությունների կողմից անհրաժեշտ քննարկումներ են կատարվել: Մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրում...

Արագածոտնի գյուղական համայնքներում իրականացվում է ջրագծերի վերականգնման, վերանորոգման ծրագիր 29.10.2012

Արագածոտնի մարզի համայնքների խմելաջրի մատակարարումը մարզում իրականացվող ծրագրերի մեջ առաջնային կարեւորություն ունի: Խնդիրը մշտապես գտնվում է մարզի ղեկավարության, մարզպետ Սարգիս Սահակյանի դիտակետում, նրա անմիջական ու հետեւողական ուշադրության ներքո: Այդ նպատակով օգտագործվում են ինչպես պետական բյուջեի ընձեռած հնարավորությունները, այնպես էլ միջազգային տարբեր ընկերությունների, հիմնադրամների, բարեգործական կազմակերպությունների ներդրումները...

Վերանորոգումից հետո Արագածավանի թիվ 2 դպրոցը լավագույն պայմաններ ունի 29.10.2012

Արագածոտնի մարզի դպրոցաշինության 2011 թվականի ծրագրերի մեջ, ի թիվս այլ կրթօջախների, ներառվեց նաեւ Արագածավանի թիվ 2 դպրոցի հիմնանորոգումը: Այն իրականացվեց ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հրատապ ծրագրով: Շահագործումից ի վեր, ավելի քան 30 տարի, դպրոցում որեւէ վերանորոգում չէր կատարվել, ինչի արդյունքում այն գրեթե ամբողջությամբ ավերակ էր դարձել՝ կորցնելով պիտանելությունը: Ուստի, վերանորոգման մեջ անհրաժեշտ էր ներառել բացառապես ամեն ինչ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 15:41:08