Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ մարզպետի մոտ 26.12.2012

Դեկտեմբերի 26-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքնային խորհրդակցություն՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Առաջնային հարցը համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի քննարկումն էր: Նշվեց, որ հողի հարկի, հողի վարձավճարի եւ գույքահարկի հավաքագրումը առավել լայն ծավալների հասավ հատկապես տարվա վերջին եռամսյակում եւ դեկտեմբերի 24-ի դրությամբ այն կազմում է 84 %...

Ճանապարհաշինության ոլորտում ծրագրերը կատարվել են ըստ նախատեսվածի 25.12.2012

2012թ ընթացքում Համաշխարհային բանկի ծրագրի աջակցությամբ կատարվել է Արագածոտնի մարզային նշանակության Մաստարա-Ձորագյուղ-Զովասար-Գառնահովիտ, Ապարան-Մուլքի-Չքնաղ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրեր են իրականացվել նաեւ պետական բյուջեով: Մասնավորապես, Աշտարակը շրջանցող կամրջի վրա կատարվել է 12.0 մլն. դրամի վերականգնման, Աշտարակ-Փարպի-Ղազարավան ավտոճանապարհի վրա՝ 100.0 մլն. դրամի հիմնանորոգման աշխատանքներ:

Ձնաբքի պատճառով փակ են Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները 24.12.2012

ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ձնաբքի պատճառով փակ են Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին տեսանելիությունը վատթարացել է 21.12.2012

Հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սիսիանում, Ջերմուկում, Ապարանում, Արագածում, Հրազդանում, Գորիսում, Սարավանի լեռնանցքում, տեղում է ձյուն: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից, Նոյեմբերյանի, Ապարանի, Տիգրանաշենի, Արթիկի եւ Կապանի ավտոճանապարհներին դեկտեմբերի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ առկա է շատ թույլ տեսանելիություն...

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 21.12.2012

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ դեկտեմբերի 21-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրված էր 25 քաղաքացի, սակայն ընդունելությանը ներկայացավ 39-ը: Քաղաքացիներից 2-ի դիմումները վերաբերում էին հողային խնդիրների, 1-ը աշխատանքային հարց էր: Դրանց վերաբերյալ տրվեց համապատասխան հանձնարարականներ եւ պարզաբանումներ...

Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհահատվածներ 20.12.2012

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Սպիտակ (Ծաղկահովիտ-Ալագյազ, Արագած-Լեռնապար, Միրաք-Մելիքգյուղ-Ռյա Թազա, Լանջիկ-Մաստարա), Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները և Սյունիքի մարզի ,,Զանգեր,, կոչվող հատվածը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28