Նորություններ

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպումը Արագածոտնի մարզի ընտրողների հետ 14.02.2013
Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 14-ին հանդիպում ունեցավ Արագածոտնի մարզի Ապարանի եւ Աշտարակի տարածաշրջանների ընտրողների հետ: Անդրադառնալով իր նախընտրական ծրագրում տեղ գտած հիմնադրույթներին, թեկնածուն ապարանցիներին խոստացավ ապագայում հանրապետությունում եւս շարունակել մարզային բժշկական հաստատությունների վերակառուցումն ու վերազինումը:
Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Արագածոտնի մարզի Թալինի ընտրողների հետ 09.02.2013
Նախընտրական քարոոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին այցելեց Արագածոտնի մարզ, հանդիպումներ ունեցավ Թալինի ընտրողների հետ: Թալինցիները պետք է հնարավորություն ունենան արդար վաստակով ապահովել իրենց ընտանիքների ապրուստը: Պետության կողմից տրվող օժանդակությունը գյուղացուն բավարար չէ, բայց որպեսզի այդ աջակցությունը լինի բավարար, անհրաժեշտ է նաեւ մարդկանց մոտ ավելացնել աշխատելու ցանկությունը:
Արագածոտնի մարզի գյուղատնտեսության ոլորտում ցուցանիշները բարձր են 07.02.2013
Գյուղատնտեսության բնագավառում 2012 թվականին Արագածոտնի մարզում ներդրված ընդհանուր գումարը կազմել է 9692.3 միլիոն դրամ: Այդ գումարից 2-րդ հրատապ ծրագրով ոլորտում ներդրվել է 892.9 մլն. դրամ: Նախատեսվել է 16 ծրագիր, որոնք բոլորն էլ ավարտվել են ժամանակին: Ներդրումներն ավելացել են ՀՀ պետբյուջեի, համայնքների բյուջեների, բարեգործական ու հասարակական կազմակերպություննների, տարբեր ԾԻԳ-երի ու անհատների կողմից:
Արագածոտնի մարզում ձեւավորվել է 141 ընտրատեղամաս 01.02.2013
ՀՀ Արագածոտնի մարզի թիվ 14 եւ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները տեղեկացնում են, որ մարզում, ընդհանուր առմամբ, ձեւավորվել է 141 ընտրատեղամաս, որից 66-ը՝ թիվ 14, 75-ը՝ թիվ 15 ընտրատածքներում: Համապատասխանաբար ձեւավորվել են նաեւ տեղամասային հանձնաժողովները, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 8-ական անդամ: Նրանք ներկայացնում են ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունները: ՀՀ Նախագահի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, բոլոր տեղամասային հանձնաժողովներում սահմանված ժամկետում՝ հունվարի 27-ին, կայացել են անդրանիկ նիստերը:

Նշվեց Հայկական բանակի տոնը 31.01.2013
Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հերթական միջոցառումը նվիրված էր Հայկական բանակի օրվա, որը կրում էր ,,Խաղաղություն ամենքին եւ ամենուր,, խորագիրը: Օրվա թեմային համահունչ էր կատարված բեմի ձեւավորումը, որն ամբողջացնում էր հայ ժողովրդի անցած ողջ ուղին՝ սկսած պատմական վաղ անցյալից, մինչեւ մեր օրերը՝ անկախ Հայաստանի պետականության ձեռքբերումը:Շեփորահարի հնչյունների ուղեկցությամբ ներկայացվեց հայ ժողովրդի պատմական անցյալը, մայրաքաղաքների պատմության փառավոր էջերը, հայոց արքաների հերոսական ձեռնարկումները...

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 25.01.2013
Սիրելի հայրենակիցնե՛ր, հունվարի 28-ին մեր երկիրը նշում է Հայկական բանակի տոնը: Տոն, որը նվիրական է բոլորիս համար, եւ մենք ամենայն հպարտությամբ մասնակիցն ենք այդ պանծալի տոնակատարությանը: Հայկական բանակը ձեւավորվեց 21 տարի առաջ՝ հայոց մերօրյա պատմության կարեւորագույն եւ ամենապատասխանատու ժամանակաշրջանում...


