Նորություններ
Աշտարակում նոր թաղամաս կկառուցվի
06.06.2013
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում կկառուցվի նոր թաղամաս, որտեղ կբնակվեն սիրիահայեր: ՀՀ կառավարությունը հունիսի 6-ին հանձնարարել է ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ աջակցել նոր թաղամասի կառուցմանը:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը առաջարկվում է Աշտարակում հատկացնել 4,8 հա տարածք՝ բարերաների եւ պետության աջակցությամբ թաղամաս կառուցելու համար՝ 600 ընտանիքի հաշվարկով:
Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության տեղեկատվության՝ Սիրիայից, ընդհանուր առմամբ, Հայաստան է տեղափոխվել 7000 հայ: Բնակարան ձեռքբերելու համար ցուցակագրվել է 600 ընտանիք: Նրանք պատրաստ են վճարելու բնակարանի արժեքի 50%-ը:


