Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

           Գիտելիքի օրը մարզպետն այցելեց Ուջանի դպրոց

Գիտելիքի օրը մարզպետն այցելեց Ուջանի դպրոց 01.09.2012

Սեպտեմբերի 1-ին, ժամը 9.00-ին Արագածոտնի մարզի բոլոր դպրոցներում հնչեց նոր ուսումնական տարվա առաջին զանգը: Տեղի ունեցան հանդիսավոր արարողություններ, ասվեցին ողջույնի, բարեմաղթանքի խոսքեր: Բազմաթիվ հյուրերի թվում դպրոցներ այցելեցին մարզպետարանի ներկայացուցիչները, ովքեր մանկավարժներին եւ աշակերտներին փոխանցեցին մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնի խոսքը՝ նոր ուսումնական տարվա եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.08.2012

Հարգելի ուսուցիչնե՛ր, ծնողնե՛ր, սիրելի աշակերտնե՛ր Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Բոլոր ժամանակներում գիտելիքն է եղել կյանքի ճանաչողության և գնահատման հիմքն ու չափանիշը, առաջընթացի շարժիչ ուժն ու գրավականը: Արդիական գիտելիքներով զինված, համակողմանիորեն զարգացած նոր սերնդի ձևավորումը այսօր էլ ժամանակի պահանջն է և զարգացման հրամայականը:

Երեխայի պաշտպանությանը նվիրված միջոցառում՝  Աշտարակում

Երեխայի պաշտպանությանը նվիրված միջոցառում՝ Աշտարակում 30.08.2012

Արագածոտնի մարզպետարանը եւ Աշտարակի քաղաքապետարանը ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության հետ համատեղ կազմակերպեցին երեխայի պաշտպանությանը նվիրված համայնքային միջոցառում: ,,Ծնողական և մանկական սրճարաններ,,-ում երեխայի պաշտպանության մասնագետներն անց կացրին երեխայի իրավունքների, նրանց հանդեպ բռնության հետևանքների, դրական ծնողավարության վերաբերյալ փոքրիկ դասընթացներ:

Փոխվարչապետն այցելեց Թալինի տարածաշրջան 28.08.2012

Մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում: Արագածոտնի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երեք փուլերով հատկացվել է շուրջ 2, 2 մլրդ դրամ: Երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները կատարվել են 90,3 տոկոսով, ընթացքի մեջ է երրորդ փուլը, որով կիրականացվի դպրոցների, մշակույթի տների, բազմաբնակարան շենքերի տանիքների, համայնքային նշանակության այլ կառույցների նորոգման 41 ծրագիր մարզի 34 համայնքում:

Կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն

Կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն 27.08.2012

Օգոստոսի 27-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը:Մարզի հանրակրթական դպրոցների 2011-2012 ուսումնական տարվա արդյունքների եւ 2012-2013 ուստարվա մասին զեկուցեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը:

Կհատկացվի ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելիք 23.08.2012

Արագածոտնի մարզի հողատերերին կհատկացվի ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելիք: Կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հողօգտագործողները գյուղատնտեսության համար այդ կարեւոր միջոցները ձեռք կբերեն մատչելի գներով՝ պարարտայնութի 1 պարկի համար վճարելով 6000, իսկ վառելիքի 1 լիտրի համար 350 դրամ: Ընդհանուր առմամբ մարզին կտրվի մոտ 700 տոննա ազոտական պարարտանյութ եւ 946 տոննա դիզելային վառելիք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-13 16:31:03