Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

	     Ալցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24.04.2013

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը` մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությամբ, այցելեց Երեւանի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին: Պատվիրակության կազմում էին մարզպետի տեղակալ Ա.Արսենյանը, աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը, կառուցվածքային ստորաբաժանման` վարչությունների եւ բաժինների ղեկավարներ, այլ աշխատակիցներ...

Մարզխորհրդի նիստում քննարկվեցին գարնան գյուղատնտեսական աշխատանքների եւ այլ հարցեր 03.04.2013

Ապրիլի 3-ին կայացավ Արագածոտնի մարզխորհդի նիստը: Օրակարգային առաջին հարցով մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը զեկուցեց համայնքներում 2013 թվականի առաջին եռամսյակում սեփական եկամուտների հավաքագրման եւ նախորդ տարիներին գոյացած աշխատավարձների եւ սոցվճարների պարտքերի մարման գործընթացի մասին...

Մարզի շախմատիստների հաջողությունները 03.04.2013

Արագածոտնի մարզի 12 դպրոցական հաջողությամբ մասնակցեց մարտի 15-24-ը Երեւանում անցկացված Հայաստանի շախմատի պատանիների կիսաեզրափակիչ մրցույթին: Մինչև 10 տարեկան տղաների մեջ 7-ամյա Արսեն Դավթյանը, ով սովորում է Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցում, կիսեց 1-2-րդ տեղերը եւ իրավունք նվաճեց մասնակցելու սեպտեմբեր ամսին Չեռնոգորիայում կայանալիք Եվրոպայի մինչեւ 8 տարեկան շախմատիստների առաջնությանը: Մինչեւ 10 տարեկան աղջիկների մեջ Ապարան քաղաքից Անի Պետրոսյանը վաստակեց մայիսին հանրապետական առաջնության եզրափակիչ մրցումների մասնակցության իրավունք...

Վերջին օրերի ցրտահարությունից Արագածոտնի մարզի գյուղացիական տնտեսությունները վնասներ չեն ունենա 26.03.2013

Վերջին օրերի ցրտահարությունից Արագածոտնի մարզի գյուղացիական տնտեսությունները վնասներ չեն ունենա, քանի որ բոլոր տարածաշրջաններում պտղատու ծառերն, ընդհանուր առմամբ, դեռ չեն ծաղկել: Նախալեռնային գոտում գտնվող բնակավայրերում սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները: Աշտարակի տարածաշրջանում և Թալինի տարածաշրջանի ցածրադիր հատվածում ընթացքի մեջ է դրվել գարնանացանը, իսկ, բարձրադիր գոտում գտնվող Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններում, ուր վարելահողերի զգալի մասը դեռ ծածկված է ձյան շերտով, այն կսկսվի ավելի ուշ...

Կկայանա մարզխորհիրդի նիստ 25.03.2013

Ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում կկայանա մարզխորհրդի նիստ: Քննակրման կդրվեն մարզի համայնքներում 2013 թվականի առաջին եռամսյակում սեփական եկամուտների հավաքագրման և նախորդ տարիներին գոյացած աշխատավարձների ու սոցվճարների պարտքերի մարման, համայնքներում գնումների կազմակերպման, ոռոգման համակարգի աշխատանքների ընթացքի, առաջին վերարտադրության աշնանացան ցորենի գումարների հետ վերադարձման,2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ կազմակերպման, պարարտանյութի և դիզվառելիք հատկացման խնդիրների, մարզում սանիտարական միամսյակ կազմակերպելու գործընթացի մասին հարցերը:

Միջոցառումներ՝ նվիրված Ֆրանկոֆոնիային 22.03.2013

Միջոցառումների ընդգրկուն ծրագրով Ֆրանկոֆոնիայի օրերին իր մասնակցությունն են ունենում Արագածոտնի մարզի կրթօջախները: Ծրագրում, հիմնականում, ընդգրկված են այն դպրոցները, որտեղ օտար լեզուների ցանկում ուսուցանվում է նաեւ ֆրանսերենը: Դրանց մեջ են Աշտարակի թիվ 3, Արուճի, Կոշի, Ծաղկաշենի, Ձորագլխի, Շամիրամի, Ափնայի. Իրինդի եւ այլ դպրոցները: Միջոցառումների ընթացքը սկիզբ է առել մարտի 15-ից: Առաջին օրը ֆրանսերեն լեզվով ցերեկույթ է կազմակերպվել Կայքի միջնակարգ դպրոցում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50