Նորություններ
«Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը» գրքի հեղինակ Հովսեփ Նալբանդյանը այցելեց Արագածոտնի մարզպետարան
10.10.2013
Հոկտեմբերի 9-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանի «Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը» գրքի շնորհանդեսը: Ի թիվս այլ հրավիրյալների, միջոցառմանը ներկա էր նաեւ Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: Նրա հրավերով գրողը հոկտեմբերի 10-ին այցելեց Արագածոտնի մարզպետարան: Նա հետաքրքրվեց մարզի կրթական, մշակութային ոլորտներում իրականացվող աշխատանքներին, մանրամասներ իմացավ մեծ արժեք ներկայացնող պատմամշակութային կոթողների մասին:
Ի հիշատակ իր այցելության, Հովսեփ Նալբանդյանը մարզին նվիրեց իր հեղինակած ,,Լույս հանրագիտակ,, գրքի 12 օրինակ եւ «Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը» գիրքը:


