Նորություններ
Տարին ամփոփվեց մարզխորհրդի նիստում 29.12.2012
Դեկտեմբերի 29-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի վերջին՝ ութերորդ նիստը, որտեղ ամփոփվեցին անցնող տարում մարզում իրականացրած ծրագրերն ու առաջիկա խնդիրները: Մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ տարին, ընդհանուր առմամբ, հաջող էր մարզի համար: Պետական բյուջեի, միջազգային տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, անհատ բարերարների եւ այլ աղբյուրների ֆինանսավորմամբ տնտեսության մեջ, քաղաքաշինության, ճանապարհաշինության, առողջապահության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում իրականացվել շուրջ 43 միլիարդ դրամի կենսական նշանակություն ունեցող ծրագրեր...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ 27.12.2012
Սիրելի հայրենակիցնե՛ր, Մարդկությունը դեպի պատմություն ճանապարհեց եւս մեկ տարի: 2012 թվականը հագեցած էր աշխարհա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային կարեւորագույն իրադարձություններով, որոնք էական հետք ու նշանակություն ունեցան մարդկության պատմության վրա...
Խորհրդակցություն՝ մարզպետի մոտ 26.12.2012
Դեկտեմբերի 26-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքնային խորհրդակցություն՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Առաջնային հարցը համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի քննարկումն էր: Նշվեց, որ հողի հարկի, հողի վարձավճարի եւ գույքահարկի հավաքագրումը առավել լայն ծավալների հասավ հատկապես տարվա վերջին եռամսյակում եւ դեկտեմբերի 24-ի դրությամբ այն կազմում է 84 %...
Ճանապարհաշինության ոլորտում ծրագրերը կատարվել են ըստ նախատեսվածի 25.12.2012
2012թ ընթացքում Համաշխարհային բանկի ծրագրի աջակցությամբ կատարվել է Արագածոտնի մարզային նշանակության Մաստարա-Ձորագյուղ-Զովասար-Գառնահովիտ, Ապարան-Մուլքի-Չքնաղ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրեր են իրականացվել նաեւ պետական բյուջեով: Մասնավորապես, Աշտարակը շրջանցող կամրջի վրա կատարվել է 12.0 մլն. դրամի վերականգնման, Աշտարակ-Փարպի-Ղազարավան ավտոճանապարհի վրա՝ 100.0 մլն. դրամի հիմնանորոգման աշխատանքներ:
Ձնաբքի պատճառով փակ են Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները 24.12.2012
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ձնաբքի պատճառով փակ են Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին տեսանելիությունը վատթարացել է 21.12.2012
Հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սիսիանում, Ջերմուկում, Ապարանում, Արագածում, Հրազդանում, Գորիսում, Սարավանի լեռնանցքում, տեղում է ձյուն: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից, Նոյեմբերյանի, Ապարանի, Տիգրանաշենի, Արթիկի եւ Կապանի ավտոճանապարհներին դեկտեմբերի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ առկա է շատ թույլ տեսանելիություն...