Նորություններ

Հիշատակի տուրք՝ Ներքին Սասնաշենում 02.09.2013
Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում սեպտեմբերի 2-ը ավանդույթի համաձայն նշվում է իբրեւ այս տարածքում զոհված ամերիկացի օդաչուների հիշատակի օր: Ավելի քան կես դար առաջ` 1958 թվականի այս օրը Ն. Սասնաշեն գյուղի տարածքում ամերիկյան ռազմական մի օդանավ վթարվեց, եւ զոհվեց 17 զինվոր: Ժամանակները, սակայն, մոռացության չեն մատնել այդ իրադարձությունը...
Սիրելի հայրենակիցնե’ր, Մեր երկրում սեպտեմբերի 1-ը նշվում է իբրեւ Գիտելիքի օր: Այն զուգակցվում է ուսումնական տարվա սկսվելուն: ԵՎ ամենեւին էլ պատահական չէ այդ զուգակցումը: Ուսումնառություն տարեսկիզը մեր ժողովրդի համար խորհրդանշվում է գիտելիքիների ձեռքբերման, կյանքի բոլոր ոլորտներում նորի ու առաջավորի արմատավորման, սերունդների կրթական մակարդակի բարձրացման գաղափարների հետ...

Կայացավ Արագածոտնի մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը 27.08.2013
Օգոստոսի 27-ին կայացավ Արագածոտնի մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը...
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 27.08.2013
Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման սահմանված կարգի համաձայն, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2013 թ. սեպտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար ընդունելություն կկազմակերպի Թալինի քաղաքապետարանում, սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00-ին՝ Ապարանի քաղաքապետարանում՝ Ապարանի տարածաշրջանի քաղաքացիների համար, սեպտեմբերի 25-ին, ժամը 12.00-ին՝ Ծաղկահովիտի համայնքապետարանում՝ Արագածի տարածաշրջանի բնակիչների համար:
Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը 26.08.2013
Օգոստոսի 26-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի հերթական նիստ: Մինչ օրակարգային հարցերի քննարմանն անցնելը, մարզպետ Սարգիս Սահակյանը տեղեկացրեց Ձորագլխի համայնքապետ Խաչիկ Հովհաննիսյանի մահվան մասին: Նրա առաջարկով մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանգուցյալի հիշատակը: Մարզպետը մաեւ համայնքապետերին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետ Նունե Մովսիսյանին: Այնուհետեւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոռեկտոր Սմբատ Դավեյանը տեղեկատվություն հաղորդեց իրենց ուսումնական հաստատության, ընդունելության կարգի եւ պայմանների մասին...
Արագածոտնի ուսանողները կսովորեն Լենինգրադի մարզում 26.08.2013
Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի եւ ՀՀ Արագածոտնի մարզի միջև ստորագրված համագործակցության շրջանակում արզպետ Սարգիս Սահակյանը հանդիպում է ունեցել Լենինգրադում ուսանել ցանկացող թեկնածուների հետ, կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ եւ ընտրվել են Լենինգրադի մարզում ուսումը շարունակող ուսանողները: Նրանք երեքն են՝ Կարինե Մնացականյանը, Լիլիթ Մարտրոսյանը եւ Օֆելյա Եղիազարյանը : Նրանք ուսանելու են Լենինգրադի Պուշկինի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում՝ պետպատվերի շրջանակում...


