Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի խորհրդի նիստ

07.11.2013

2013 թ. նոյեմբերի 11-ին, ժամը 11-ին տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի նիստ: Օրակարգում կքննարկվեն հետեւյալ հարցերը՝

1.ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներում առ 01.11.2013թ. սեփական եկամուտների հավաքագրման և նախորդ տարիներին գոյացած աշխատավարձների և սոցվճարների պարտքերի մարման գործընթացի մասին/ զեկ. Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. ԳԱԼՍՏՅԱՆ /:

2.Աշնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին / ղեկ. Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյան/ :

3.Բնակչության ռեգիստրում մարզի բնակչության հաշվառման խնդիրների մասին / զեկ. ՏԻՄ վարչության պետ Ս. Հովսեփյան/:

4.Մինչև 2013 թվականի դեկտեմբերի 15-ը մարզի համայնքների բյուջեների կազմման գործընթացի մասին / զեկ. ՏԻՄ վարչության պետ Ս. Հովսեփյան/:

5.Մարզի համայնքապետարաններում համակարգչային տեխնիկայի համալրման և արդիականացման, ինչպես նաև ինտերնետային կապի ձեռքբերման և դրա որակի բարելավման գործընթացի մասին / զեկ. ՏԻՄ վարչության պետ Ս. Հովսեփյան/:

6.Համայնքների ղեկավարներին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և դրանց գործունեության մասին / զեկ. ՏԻՄ վարչության պետ Ս. Հովսեփյան/:

7.Մարզի համայնքներում աղբահանության գործընթացի կազմակերպման մասին /զեկ. քաղաքաշինության վարչության պետ Ա. Դավայան/:


8.Համայնքներում առևտրային կազմակերպությունների հարկային պարտավորությունների կատարման գործընթացի մասին / զեկ. ՏԻՄ վարչության պետ Ս. Հովսեփյան /:

 

9. Այլ հարցեր և հայտարարություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58