Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում 29.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ամփոփվում են 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվում 2014թ. ծրագրերն ու անելիքները: Հերթական խորհրդակցությունն այսօր անցկացվեց Արագածոտնի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ: Տեղեկացվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. իրականացվել է 117միջոցառում: Ընդհանուր առմամբ 2013թ. մարզում կատարվել է 35, 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 14,5 մլրդ դրամը` քաղաքաշինության, շուրջ 10 մլրդ դրամը` արդյունաբերության, 8 մլրդ դրամը` գյուղատնտեսության, 1,9 մլրդ դրամը` կրթության բնագավառներում...

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ  ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.01.2014

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը տոնական է: Նշվում է Հայկական բանակի կազմավորման տարեդարձը՝ պանծալի եւ փառավոր մի տոն, որն ամենքինս է: Յուրաքանչյուր հայորդի հպարտություն ու երախտագիտություն է տածում դեպի Հայկական բանակը, որի գոյությունը մեր նորանկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից է: Այս տարի լրանում է մեր բանակի ծննդյան 22-րդ տարեդարձը ...

        Ուրախ եւ հետաքրքիր ժամանց՝ փոքրիկների համար

Ուրախ եւ հետաքրքիր ժամանց՝ փոքրիկների համար 25.01.2014

Նոր տարվա եւ Սուրբ ծննդի տոների կապակցությամբ ADRA Հայաստան բարեգործական կազմակերպությունը Մարզպետարանի հետ համատեղ հետաքրքիր ծրագիր իրականացրեց Արագածոտնի մարզում: Աշնակ, Ագարակավան եւ Կաքավաձոր համայնքների 120 երեխաների համար կազմակերպվեցին Քրիստոսի ծնունդը ներկայացնող բեմական ներկայացում, հետաքրքիր հանդիպումներ եւ խաղեր...

Բարեսիրական հերթական ծրագիրը՝ Արագածոտնում 25.01.2014

Դիակոնիա բարեգործական հիմնադրամը Արագածոտնի մարզում իրականացրեց հերթական ծրագիրը: Սոցիալապես անապահով ընտանիքների տրամադրվեցին տարբեր սննդամթերքներ պարունակող տուփեր: Ծրագիրն իրականացվել է մարզպետարանի հետ համատեղ: Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարականով, նախապես կատարվել է ուսումնասիրություն, որպեսզի ապահովվի ծրագրի արդյունավետությունը: Ըստ այդմ, ծրագրի մեջ ընդգրկվել են Պարտիզակ, Կաքավաձոր եւ Ագարակավան համայնքները...

	Արդի կրթական հնարավորություններ՝ Արտենիի թիվ 1 դպրոցում

Արդի կրթական հնարավորություններ՝ Արտենիի թիվ 1 դպրոցում 23.01.2014

Արագածոտնի մարզի Արտենի համայնքում հիմնանորոգումից հետո վերաբացվել է թիվ 1 դպրոցի տարրականի մասնաշենքը եւ հիմնադրվել է ստեղծագործարանը: Հիմնարորոգումն իրականացրել է Մանուկների հիմնադրամը (COAF): Վերանորոգվել են դասասենյակները, հիմնվել է ատամների մաքրման կայան, կատարվել է նաեւ կահավորումը: Իսկ ստեղծագործարանը հիմնվել է ՎիվաՍԵԼ-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, որից կօգտվեն դպրոցի բոլոր աշակերտները:

Արագածոտնի մարզպետի մոտ քննարկվեցին ջրամատակարարման խնդիրներ

Արագածոտնի մարզպետի մոտ քննարկվեցին ջրամատակարարման խնդիրներ 21.01.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ խմելաջրի մատակարարման խնդիրներին եւ առաջիկա ծրագրերին նվիրված խորհրդակցություն, որին մասնացում էր ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Պ. Լորենը ներկայացրեց ընկերության կողմից մարզում իրականացվող ծրագրերը, համաձայն որի, խմելաջրի համակարգերի վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են ընթանալու Աշտարակ քաղաքում եւ հարակից մի քանի գյուղերում: Արդյունքում՝ նախատեսվում է ջրամատակարարման էական բարելավում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50