Նորություններ
Կկայանա մարզխորհրդի նիստ 14.02.2014
Փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարզխորհրդի նիստ: Օրակարգ՝ 1. Գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին /զեկ. մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/: 2. 2014թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացի մասին/ զեկ. մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. ԳԱԼՍՏՅԱՆ /: 3. Կրոնական կազմակերպությունների կողմից մարզի համայնքներում կատարած կամ կատարվելիք աշխատանքների մասին: /զեկ.` ՏԻՄ վարչության պետ Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ/...
ԿՍՏԵՂԾՎԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ 14.02.2014
ՀՀ վարչապետի 2014 թվականի փետրվարի 10- N 85 - Ա որոշմամբ ստեղծվելու է ՀՀ մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ: Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնք¬ներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելը և խթանելը, երիտասարդական քաղաքականության համակարգված, հասցեավորված ու նպատակային իրականացմանն աջակցելը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակ-ցությունը խթանելն ու երիտասարդական կազմակերպու¬թյուն¬¬ների գործունեությանը նպաստելն է՚՚՚

Արագածոտնի մարզպետն ընդունեց Ֆրանսիայի դեսպանին 13.02.2014
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին: Ընդունելությանը ներկա էին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը: Ողջունելով մեծարգո հյուրին, մարզպետը նշեց, որ Արագածոտնի մարզը Ֆրանսիայի հետ բարեկամության լավ ավանդույթներ ունի: Տարիներ շարունակ արդյունավետորեն ընթանում են փոխգործակցության ծրագրերը Թալին եւ Բուրգ Լե Վալանս քաղաքների, ինչպես նաեւ Օշական գյուղական համայնքի եւ Ալֆորվիր քաղաքի միջեւ...

Այցելություն Հիվանդի օրվա կապակցությամբ 12.02.2014
Փետրվարի 11-ը Հիվանդի համաշխարհային օրն է: Այն դիտվում է որպես սոցիալական քայլ, որի նպատակն է աջակցել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հիվանդի համաշխարհային օրը նշվում է 1993թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի նախաձեռնությամբ: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետի տեղաակալ Նունե Մովսիսյանը այցելեց Աղձք՝ հանդիպելու բուժքույր Կիմա Ջանոյանին: Թե՛ տեղի, եւ թե՛ հարեւան գյուղերի բնակչության համար նա բարեգթության, մարդասիրության եւ լավատեսության խորհուրդն ունի: Հիվանդներին նա ցուցաբերում է ցանկացած պարագաներում աջակից լինելու, առաջին օգնության հասնելու պատրաստակամություն: Եվ այդպես՝ արդեն շուրջ 60 տարի...

Մարզային ՃԿԿ-ներ` ՀՀ Նախագահի հանձնարարությամբ 12.02.2014
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունում շարունակվում են մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման աշխատանքները։ Իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով փետրվարի 11-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց Արագածոտնի և Լոռու մարզեր։ Նախարար Երիցյանի առաջին կանգառը եղավ Արագածոտնի մարզում: Արմեն Երիցյանը շրջեց Աշտարակի ՀՓՋ-ի տարածքում, ծանոթացավ առկա խնդիրներին, զրուցեց հրշեջ-փրկարարների հետ...
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 11.02.2014
Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման սահմանված կարգի համաձայն, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2014 թ. մարտի 14-ին, ժամը 12.00-ին Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար ընդունելություն կկազմակերպի Թալինի քաղաքապետարանում, մարտի 21-ին, ժամը 12.00-ին՝ Ապարանի քաղաքապետարանում՝ Ապարանի տարածաշրջանի քաղաքացիների համար, մարտի 28-ին, ժամը 12.00-ին՝ Ծաղկահովիտի համայնքապետարանում՝ Արագածի տարածաշրջանի բնակիչների համար: