Նորություններ
Արագածոտնի մարզում գրանցված ծնունդների թիվը 10.01.2014
Արագածոտնի մարզի բժշկական հաստատություններում 2014 թվականի հունվար ամսվա առաջին տասնօրյակում ծնվել է 39 երեխա, որից 19-ը՝ տղա, 20-ը՝ աղջիկ: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով 2013 թվականի վերջին՝ դեկտեմբեր ամսին ծնվել է 92 երեխա: Նրանցից 53-ը տղա է, 39-ը՝ աղջիկ: Իսկ ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում գրանցվել է 1046 ծնունդ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 09.01.2014
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով: ԱՐԱԳԱԾՈՏՆ լեռ. գիշ. ցեր. -15...-20 -3...-8 -15...-20 -3...-8 -15...-20 -3...-8 -15...-20 -3...-8 -15...-20 -3...-8 նախ գիշ. ցեր. -9...-13 -3...-8 -8...-12 -2...-7 -8...-12...
Արագածոտնի մարզում բոլոր ճանապարհները բաց են 08.01.2014
Հունվարի 8-ի դրությամբ Արագածոտնի մարզի բոլոր ճանապարհները բաց են: Մարզային փրկարարական վարչությունից տեղեկացրին, որ միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային ճանապարհները անցանելի են եղել տոնական բոլոր օրերին: Ճանապարհների երթեւեկելիության ապահովման խնդիրը մարզպետ Սարգիս Սահակյանի մշտական ուշադրության ներքո է, եւ նրա հանձնարարությամբ ճանապարհների ձմեռային պահպանության համար պատասխանատու ճանապարհաշինական ընկերությունները շուրջօրյա հերթապահությամբ հետեւում են մարզի ողջ տարածքում անխափան երթեւեկը ապահովելու համար:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ 30.12.2013
Սիրելի հայրենակիցնե՛ր Շնորհավորում եմ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ: Շրջեցինք պատմության եւս մեկ էջ: Ինչպես յուրաքանչյուր տարի, անցնող տարին եւս անչափ կարեւոր էր անկախացած մեր երիտասարդ երկրի համար: Այն արգասաբեր եղավ կյանքի բոլոր բնագավառներում: Ողջ երկրում եւ Արագածոտն մարզում սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ասպարեզներում իրականացվեցին կարեւորագույն ու արդյունավետ ծրագրեր, որոնք նպաստավոր եղան համընդհանուր առաջընթացի համար...
2013 թվականը Արագածոտնի մարզի համար նշանավորվեց նոր ձեռքբերումներով 28.12.2013
Դեկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի վերջին նիստը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը տեղեկացրեց, որ «Անալիտիկ» կենտրոնը դեկտեմբերի 27-ին ամփոփեց «ԱՍ» քաղաքական- հասարակական մրցանակաբաշխության արդյունքները, համաձայն որի ,,Տարվա լավագույն մարզպետ,, անվանակարգում լավագույն մարզպետ է ճանաչվել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա «Անալիտիկ» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, «ԱՍ» մրցանակաբաշխության կազմակերպիչ Անի Հովհաննիսյանի կողմից մարզպետին փոխանցեց մրցանակը եւ վկայականը, եւ ասաց, որ սա պատահական արդյունք չէ...

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ճանաչվել է ,,Տարվա լավագույն մարզպետ,, 28.12.2013
«Անալիտիկ» կենտրոնը դեկտեմբերի 27-ին ամփոփեց «ԱՍ» քաղաքական- հասարակական մրցանակաբաշխության արդյունքները: Ընտրված անվանակարգերը 11-ն էին՝ ,,Տարվա լավագույն նախարար,, , ,,Տարվա լավագույն փոխնախարար,, , ,, Տարվա լավագույն պատգամավոր,, , ,,Տարվա ավագ սերնդի լավագույն քաղաքական գործիչ,, , ,,Տարվա նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչ,, , ,,Տարվա լավագույն մարզպետ,, , ,,Տարվա լավագույն քաղաքապետ,, , ,,Տարվա վարչական շրջանի լավագույն ղեկավար,, , ,,Տարվա լավագույն հասարակական գործիչ,, , ,,Տարվա լավագույն լրագրող,, , ,,Տարվա ակտիվ քաղաքացի,