Նորություններ
Մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Հարթավանի մանկապարտեզի բացմանը 13.10.2014
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հոկտեմբերի 13-ին այցելեց Հարթավան եւ մասնակցեց մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացվել է ,,Օրանժ,, հիմնադրամի, ,, Շեն,, բարեգործական կազմակերպության կողմից, որին իր աջակցությունն է ունեցել մարզպետ Սարգիս Սահակյանը: Մանկապարտեզի անհրաժեշտությունը համայնքը խիստ էր զգում, քանի որ մինչեւ այժմ նախադպրոցական տարիքի երեխաների համար գործում էր միայն նախակրթարանը, որտեղ հաճախում էին 4-5 տարեկան երեխաները: Իսկ մանակապարտեզի շահագործմամբ այս հաստատություն են այցելելու 3-4 տարեկան փոքրիկները: Արդեն ցուցակագրվել է 32 երեխա: Մինչեւ 50 տեղի համար նախատեսված մանկապարտեզն ունի ննջասենյակներ, խաղասենյակներ, խոհանոց, 2 սանհանգույց, հանդերձարան, օժանդակ այլ սենյակներ...
Կայացավ բարեգործական հերթական ծրագիրը 13.10.2014
Արագածոտնի մարզպետարանը ,,Դիակոնիա,, կազմակերպության հետ բարեգործական ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում շահառուներին տրամադրվում է տարաբնույթ աջակցություն: Հերթական օժանդակությունը կայացավ հոկտեմբերի 13-ին՝ մարզպետարանում: Տարբեր համայնքների 33 շահառուի հատկացվեց դպրոցական պարագաներ, հագուստեղեն, այլ անհրաժեշտ իրեր: Ծրագիրը շարունակական է:

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը 10.10.2014
Հոկտեմբերի 10-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրեց օրակարգը, համաձայն որի առաջին հարցը վերաբերում էր աշնանացանի կազմակերպման գործընթացին: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը զեկուցեց, որ այսօրվա դրությամբ աշնանացան է կատարվել մոտ 9200 հա ցանքատարածութան վրա: Տարվա վերջին աշնանացանը կկազմի 12000 հա
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում ընթանում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի շինարարական աշխատանքները: Արդեն ավարտվել են երկրորդ մասնաշենքի ներքին կառուցվածքի սենյակների սահմանազատումը եւ երրորդ մասնաշենքում գտնվող ավտոկայանատեղերի շինարարությունը: Այժմ ընթանում են պատուհանների բացման աշխատանքները

Մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Իրինդի մանկապարտեզի բացմանը 07.10.2014
Հոկտեմբերի 7-ին մարզպետ Սարգիս Սահակյանը Իրինդում մասնակցեց մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզը կառուցվել է ,,Վորլդ Վիժըն Ինթերնեյշնլ-Հայաստան,, կազմակերպության ծրագրով, մարզպետի աջակցությամբ եւ համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Նախադպրոցական կրթօջախի ստեղծման համար տեղ է հատկացվել համայնքային կենտրոնում: Այն զբաղեցնում է երկու հարկի որոշակի հատված, որն իր մեջ ընդգրկում է ննջասենյակ, խաղասենյակ, խոհանոց, սանհանգույցներ, լուսավոր միջանցքներ, պահեստ...

Շնորհավորանք՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ 07.10.2014
Արագածոտնի մարզպետարանում կայացավ Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցության համար հրավիրվել էին դպրոցների տնօրենները, ուսուցիչներ, տարբեր տարիներին աշխատած եւ ներկայումս հանգստի անցած վաստակաշատ մանկավարժներ: Ներկաներին եւ, ի դեմս նրանց, բոլոր մանկավարժներին շնորհավորեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ասաց, որ Ուսուցչի տոնը ամենասիրվածներից մեկն է, եւ մարզի ղեկավարությունը, ավանդաբար, այն նշում է մեծ շուքով, հանդիսավոր պայմաններում մեծարում ու գնահատում մանկավարժների աշխատանքն ու վաստակը...


