Նորություններ

Որոշվեցին «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսի մասնակիցները 18.09.2014
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ հանրապետության հանրակրթական դպրոցներում իրականացվում է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ծրագրի շրջանակում կազմակերպվեց Արագածոտնի մարզի դպրոցականների աշխատանքների դիտումը, որը կայացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում...
ԿԿայանա Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնախմբություն 12.09.2014
ՀՀ Արագածոտնի մարզպետարանը 2014թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 17.00-ին մարզկենտրոն Աշտարակ քաղաքի մարզադաշտում կազմակերպում է Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնախմբություն՝ ,,Դու՝ վառվող կերոն, տուն կանչող փարոս համայն հայության, անկախ Հայաստան,, խորագրով: Ծրագրում՝ - մարզի համայնքների, կազմակերպությունների կողմից մատուցվող ավանդական հյուրասիրություն -Համերգային ծրագիր՝ հանրապետության ճանաչված երգիչ-երգչուհիների, պարային համույթների մասնակցությամբ -Տոնական հրավառություն

Մարզպետն այցելեց Արագածի տարածաշրջան 11.09.2014
Սեպտեմբերի 11-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը աշխատանքային այց կատարեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտի համայնքապետարանում նա հանդիպում ունեցավ տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, կառավարության կողմից հացահատիկի սերմացուի, ազոտական պարարտանյութի, դիզվառելիքի հատկացման հարցեր: Համայնքների ղեկավարների կողմից բարձրացվեցին խմելու եւ ոռոգման ջրի մատակարարմանը, գյուղատանտեսական աշխատանքների ընթացքին վերաբերող, կենսական նշանակության այլ հիմնախնդիրներ...

Տեղի կունենա երրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը 09.09.2014
Սեպտեմբերի 11-15-ը տեղի կունենա ,,Հայաստանը խաղաղության խաչմերուկում,, 3-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը: Մշակույթի նախարարության, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ ,,Ավանդական տոների վերածնունդ,, կրթա-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող փառատոնին կմասնակցեն Լեհաստանի ,,Վիելկոպոլանիե,, , ,,Սզամոտւլի,, , Հայաստանից՝ Տոնացույց, Տարոնցիներ, Ակունք, Մասունք, Սասուն, Կաթնաղբրիկ, ,Հայոց հարց, Ուջանի, Աշնակի, Ներքին Բազմաբերդի, Սասունիկի եւ այլ ազգագրական խմբեր...
Փոխվարչապետն այցելեց Արագածոտնի մարզ 04.09.2014
Սեպտեմբերի 3-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզ: Փոխվարչապետը նախ եղավ Ծաղկահովիտ համայնքում, մարզպետ Սարգիս Սահակյանի, համայնքապետի եւ Քաղաքաշինության նախարարության պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացավ պետական բյուջեի միջոցներով վերակառուցված բազմաբնակարան շենքի պայմաններին: Պետբյուջեից հատկացված 676 մլն դրամով համայնքում վերակառուցվել է Շիրակացի փողոցի թիվ 5 շենքը՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Եւս 20 մլն դրամ հատկացվել է շենքի ջեռուցման եւ գազիֆիկացման համար...

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերի 3-ին այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Նախարարի այցը մեկնարկել է Աշտարակ քաղաքից, որտեղ Սերգո Կարապետյանը մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ շրջել է խնձորի այգիներում, զրուցել գյուղացիների և այգետերերի հետ: Շրջայցի ընթացքում նախարարը հավաստիացել է, որ ընթացիկ տարում համայնքում խնձորի բարձր բերք է սպասվում...