Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի միջոցառումների ծրագիրը

02.02.2015

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառումների լայն ծրագիր է իրականացնում Արագածոտնի մարզպետարանը: Ծրագիրը հաստատվել է մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից, որի մի մասն արդեն իսկ իրականացվել է: Միջոցառումների շրջանակը բավականին լայն է, որն ընդգրկում է մարզի պետական, կրթական, մշակութային, հասարակական ոլորտները:
Ծրագիրն, ընդհանուր առմամբ, հետեւայալն է`
1. Մարզային ,,Կանթեղ, թերթում հոդվածաշարի տպագրություն՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հոդվածաշարում կլինեն անդրադարձ պատմամշակութային, հոգևոր և նյութական արժեքներին, հայի ոգու պահպանությանը, հոդվածներ՝ նվիրված մշակութային գործիչներին: Հոդվածաշարի լույս ընծայմանը մասնակցելու են մարզի պատմաբանները, մշակութային գործիչները և հոգևոր դասի ներկայացուցիչները:
2. Նկարների ցուցահանդես Արշիլ Գորկու մոտիվներով` նվիրված 1-ին աշխարհամարտի 100-րդ տարելիցին:
3. Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում ,,1-ին աշխարհամարտի կնիքը,, խորագրով միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասի կյանքին ու ստեղծագործություններին:
4. Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում դասախոսությունների շարք ,,1-ին աշխարհամարտի ազդեցությունը հայ ժողովրդի ճակատագրում,, թեմայով, դասախոս պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյան:
5. Դասախոսություն ,,Ուջանը որպես Անդրանիկի զինվորների բնակավայր,, թեմայով, դասախոս Հարություն Պապոյան:
6. Հանդիպում Անդրանիկի 8 զինվորների և հարյուրապետ Հարություն Պետրոսյանի շառավիղների հետ:
7. Աշտարակի, Ապարանի, Թալինի գրադարաններում ,,Ոչ`, երբեք,, խորագրով գրական երաժշտական միջոցառումներ:
8. Դպրոցներում շարադրությունների մրցույթ` ,,Էրգրի կանչը,, թեմայով:
9. ,,Իմալ մոռնանք մեր պապական Մուշ ու Վան,, ազգագրական երգ ու պարի փառատոն:
10. Ասմունքի մրցույթ` ,,Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր,, թեմայով:
11. ,,Բարով եկար սիրուն կռունկ,, մշակութային, բարեկամական կամուրջ մարզի 114 համայնքների և սփյուռքի մի շարք գաղթօջախների հետ:
12.,,Հայաստանը սիրել ռուսերեն,, գրքի տպագրություն: Գրքի շնորհանդեսը` հեղինակ Լյուբով Հովհաննիսյանի մասնակցությամբ:
13.,,Հայստանը սիրել ռուսերեն գրքի մոտիվներով միջոցառում:
14.Դասախոսություն Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում` ,,Պատմամշակութային ժառանգության կրած կորուստները համաշխարհային գրողների աչքերով,,:
15.Ռուսալեզու ասմունքի ցերեկույթ Եղեռնի թեմայով` ռուս գրողների ստեղծագործություններից:
16.,,Էրգրի համի հիշողությունները,, խորագրով ուտեստի փառատոն ՝ըստ Էրգրի բնակավայրերի:
17.Կլոր սեղան ուսուցիչների եւ ավագ դասարանների աշակերտների մասնակցությամբ` ,,Արդի քաղաքական դաշտում Հայաստանի տեղն ու դերը,, թեմայով:
18.,,Արագածոտն,, գրքի տպագրություն, որտեղ ներկայացվում են մարզի 114 համայնքներն իրենց ծագումնաբանությամբ,բնակավայրերի կազմավորմամբ, պատմամշակութային ժառանգության առանձնահատուկ նկարագրով: Գիրքը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100 ամյակին:
19.114 համայնքում ,,Հիշատակի պուրակներ,,-ի հիմնում, ծառատունկ՝ նվազագույնը 100 ծառով:
20.Արագած համայնքում ,,Դու Արագած,ալմաստ վահան,, վերտառությամբ փառատոն:
21.Ապարանի ,,Վերածնունդ,, հուշահամալիրում ,,Դու ՛ Հայաստան,անուն բարձր ու վսեմ,, խորագրով հանդիսություն:
22.Մարզային գրադարանում գրքի քննարկում , գրական գեղարվեստական ցերեկույթ:
23.Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցների վերաբերյալ մարզի փառքի սրահներում նյութերի նվիրաբերում:
24.,,Իմ պապերի հավերժական անդաստան,, խորագրով միջոցառում Աշտարակի Պ.Պռոշյանի անվան դպրոցում:
25.,,Իմ Հայաստան,, գրքի տպագրություն, հեղինակ Աննման Շահբազյան:
26.Մարզի ՀԿ-ների միջոցառումներ ,,Հողն այս բարեբեր օրհնյալ է հավետ,, , ,,Մենք կանք, կլինենք կապրենք առհավետ,, վերառությամբ:
27.,,Հայրենի իմ հող հարազատ օջախ
Հայերի ոստան,չքնաղ Հայաստան,,` Միջոցառում Ապարան քաղաքում:
28.,,Միայն իմ հողն է հային բնօրրան, իր Արարատի սուրբ վեհանձնությամբ,, խորագրով միջոցառում Թալին քաղաքում:
29.,,Արարատը իմ տարիքն է,,` միջոցառում Աշտարակի Պ.Պռոշյանի անվան դպրոցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 17:12:08