Նորություններ

Արագածոտնի մարզպետն այցելեց մարզի տարեցներին 01.10.2014
Հոկտեմբերի 1-ին նշվող տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն առանձնահատուկ ուշադրության արժանացրեց մարզի 100 եւ ավելի տարիք ունեցողներին: Նրանք 5-ն են՝ Աշտարակում բնակվող Վերգուշ Փարվանյանը, սասունիկցի Ֆարխա Հակոբյանը, Ոսկեհատից՝ Գունյա Մարկոսյանը եւ Խազալ Ամոյանը՝ Արտենիից: Մարզպետի եւ համայնքների ղեկավարների կողմից կատարվեց այցելություն նրանց: Շնորհավորանքի եւ բարեմաղթնքների հետ այդ կարեւոր օրվա կապակցությամբ 100 եւ ավելի տարեկան այս տարեցներին հանձնվեցին խորհրդանշական նվերներ...
Ծնունդների թիվը սեպտեմբեր ամսին 01.10.2014
Արագածոտնի մարզի ծննդատներում 2014 թ. սեպտեմբեր ամսին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 125 ծնունդ: Նախորդ՝ օգոստոս ամսին այդ թիվը 88-էր: Փոքրիկներից 54-ը աղջիկ է 71-ը՝ տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 38 երեխա՝ 17 աղջիկ, 21 տղա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 10 աղջիկ, 15 տղա ՝ ընդամենը 25 երեխա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 54 երեխա՝ 23 աղջիկ եւ 31 տղա: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 8 ծնունդ, որից 4 աղջիկ, 4 տղա:
2014 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 14.00-ին կկայանա ՀՀ Արագածոտնի մարզի խորհրդի նիստ՝ հետեւյալ օրակարգով. 1. Աշնանացանի կազմակերպման գործընթացի մասին: /Զեկուցող` մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/ 2. Մարզի համայնքներին նախորդ տարիներին հատկացված սերմացուների գումարների հավաքագրման աշխատանքների մասին: /Զեկուցող` մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/...

Սուրբ Խաչ հուշարձանին ամրացվեց 1714-րդ խաչը 29.09.2014
Արագածոտնի մարզում Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա սեպտեմբերի 28-ին, տեղադրվեց 1714-րդ խաչը: Արարողությունը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, ՀՅԴ-ից Դավիթ Լոքյանը, ինչպես նաեւ հարյուրավոր քաղաքացիներ: 1714-րդ խաչի «քավորը»՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ներկաները խաչը հուշարձանին ամրացնելուց առաջ համբուրեցին այն...

Հոկտեմբերի 4-ին Արագածոտնում կնշվի ,,Էպոսի օր,,-ը 29.09.2014
Արագածոտնի մարզի Սասունիկ համայքնում հոկտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին տեղի կունենա,,Էպոսի օր,, ավանդական տոնախմբությունը: Միջոցառումը նվիրված է ,,Սասնա ծռեր,, էպոսին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ ,,Սասնա տուն,, հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Հանդիպում Ուջանում 29.09.2014
Արագածոտնի մարզում իրականացվում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին նվիրված ,,Առաջին համաշխարհայինը և հայ ժողովուրդը,, միջոցառումների ընդգրկուն ծրագիր որի նախաձեռնողը Արագածոտնի մարզպետարանն է: Այդ շրջանակում մարզային մամուլում մեկնարկել է հոդվածաշար՝ նվիրված առաջին աշխարհամարտին: Աշխարհամարտ, որը ողբերգական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար...