Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանի կողմից տեղադրվեց խաչքար

03.03.2015

Երկրապահ կամավորների միության վարչության բակում ստեղծված խաչքարերի պուրակում հանրապետության մարզերի, մայրաքաղաք Երեւանի եւ Արցախի կողմից տեղադրվում են խաչքարեր:
Մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ մարտի 2-ին խաչքար տեղադրվեց Արագածոտնի մարզի կողմից: Մարզի տարածքի հանքավայրից բերված կարմիր տուֆից պատրաստված խաչքարի վրա պատկերված է թեւավոր խաչ, որը խորհրդանշում է Հայաստանի` քրիստոնեությունը պետական կրոն առաջինը ընդունելու գաղափարը: Ներքեւի հատվածում թեւավոր պսակն է, որը երիզում է խաչը: Խաչի վերեւի թեւին պատկերված է լուսաբեր աղավնին, իսկ մյուս թեւերին` կյանքի եւ խաղաղության խորհրդանիշ նուռը եւ խաղողի ողկույզները: Խաչքարը եզրափակվում է հավերժության նշանով` ի հաստատումն հայ ժողովրդի հարատեւման եւ լուսավոր ապագայի:
Խաչքարի տեղադրման կապակցությամբ մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ դրանով մարզն իր համակարծությունն է արտահայտում այն բազմահազար տեսակետների, որոնք հնչում են այս օրերին` ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի եւ ի հատուցումն այդ եղեռնագործության պատճառած կորուստների:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 17:12:08