Նորություններ
Կայացավ մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունը Թալինի տարաշաշրջանի բնակիչների համար 11.12.2014
Դեկտեմբերի 11-ին մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Թալինի քաղաքապետարան եւ քաղաքացիների ընդունելություն կատարեց Թալինի տարածաշչջանի բնակիչների համար: Համայնքների ղեկավարների կողմից եւ իրազեկման այլ միջոցներով բնակիչները նախօրոք տեղեկացել էին ընդունելության կազմակերպման մասին: Ընդունելությանը մասնակցեց 40 քաղաքացի: Նրանցից 2-ը մարզպետին դիմեց աշխատանքի, 2-ը` բուժօգնության, 1-ը` բնակարանի հարցերով: Դիմումատուները խնդիրների կարգավորման վելաբերյալ ստացան հստակ պատասխաններ եւ պարզաբանումներ: 36 քաղաքացի` համաձայն ներկայացրած դիմումի, ստացավ դրամական աջակցություն: Թալին այցելության ժամանակ մարզպետը հանդիպես նաեւ վետերանների միության անդամներին եւ նրանց նվիրեց հեռուստացույց:
Արտահերթ ընտրություններ Ջամշլու համայնքում 10.12.2014
Դեկտեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Ջամշլու համայնքում անցկացվել են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, նախնական արդյունքներով համայնքի ղեկավար է ընտրվել Միրազմ Ուռուսյանը: Համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել էր երկու թեկնածու` ՀՀԿ-ական Միրազմ Ուռուսյանը եւ անկուսակցական Մերալի Սադոյանը, ով ինքնաբացարկ էր հայտնել: Նշենք, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղական համայնքի նախկին ղեկավար Տիտալ Ալոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին սեփական դիմումի համաձայն` առողջական խնդիրների պատճառով: Արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի թիվ 1130-Ն որոշմամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել էր 1004255.0, ՀՀ ԿԱ ոստիկանությանը` 874.0 դրամ։

ՏԿԱԻ նախարարի աշխատանքային այցն Արագածոտնի մարզ 10.12.2014
Դեկտեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Արմեն Երիցյանի առաջին կանգառն Ապարան քաղաքում էր: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց քաղաքային երեք մանկապարտեզ: Շրջելով մանկապարտեզների տարածքում` ՏԿԱԻ նախարարը ծանոթացավ առկա պայմաններին, զրուցեց մանկավարժների հետ և լսեց նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները

Այցելություն` արուճեցի Մայիս Գեղամյանին 06.12.2014
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը եւ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը դեկտեմբերի 5-ին այցելեցին Արուճ եւ հանդիպեցին Մայիս Գեղամյանին: Հիշեցնենք, որ բանակում 45 օր ծառայած 19-ամյա Մայիս Գեղամյանը առողջական բարդ խնդիրների պատճառով զինծառայությունից վաղաժամ ազատվել է եւ ներկայումս քիմիոթերապիայի կուրսեր է անցնում...

Մարզպետը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանում 04.12.2014
Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ ընդունելության օր է յուրաքանչյուր ուրբաթ, որին քաղաքացիները մասնակցում են ինչպես նախապես գրանցվելով, այլնպես էլ հանպատրաստից: Բացի այդ, յուրաքանչյուր եռամսյակի երրորդ ամսում մարզպետը այցելում է տարածաշրջաններ եւ տեղում կազմակերպում քաղաքացիների ընդունելություն: Դեկտեմբերի 4-ին Սարգիս Սահակյանն այցելեց Ապարան, եւ քաղաքապետարանում կայացավ ընդունելություն...
Արտենի համայնքում շահագործման հանձնվեց խմելու ջրատար 03.12.2014
Դեկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզում շահագործման հանձնվեց Արտենի համայնքի խմելու ջրատարը: Ծրագիրն իրականացվել է մարզպետարանի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի և համայնքի համատեղ ուժերով: Բացման հանդիսավոր արարողության մասնակիցները բարձր գնահատեցին ծրագրի հաջողությունները՝ նշելով, որ ջրամատակարարման ցանցի բարելավման շնորհիվ բոլոր տնային տնտեսություններն այժմ ունեն օրական մինչև հինգ ժամ ջրամատակարարում: Ջրամատակարարման ցանցի բարելավման հետ մեկտեղ, բոլոր տնային տնտեսություններում ջրաչափեր տեղադրելով, բարելավվել է նաև սպառվող ջրաքանակի հաշվառման գործընթացը...