Նորություններ
Ուժեղ քամին վնասներ է պատճառել 23.05.2016
Մայիսի 23-ին, կեսօրից հետո ուժեղ քամի է գրանցվել Արագածոտնի մարզում, որն ուղեկցվել է անձրեւաբեր տեղումներով: Մարզայհին փրկարարական վարչությունից տեղեկացրին, որ ահազանգեր են ստացվել Թալին, Ուջան, Ավան համայնքներից, որտեղ հիմնականում վնասվել են շինությունների տանիքներ: Մասամբ վնասվել են Աշտարակ քաղաքի հոսանքի լարերը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով քամու պատճառած վնասի չափերը ճշգրտվում են:
Արագածոտնի մարզպետարանը եւ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը երկրորդ տարին անընդմեջ անցկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար ,, Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ,, մրցույթը: Մայիսի 19-ին Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում կայացավ մրցույթի մարզային փուլը, որին մասնակցում էին Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջանների այն նախադպրոցական հիմնարկները, որոնք տարածքային փուլերում գրավել էին 1-ին և 2-րդ հորիզոնականները...
Շնորհակալագրեր` ԼՂՀ ՊԲ-ից 18.05.2016
Ապրիլյան պատերզամի առաջին իսկ օրերից Արագածոտնի մարզը բոլոր ոլորտներում իր աջակցությունն է ցուցաբերել ռազմական գործողություններին մասնակից ուժերին: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը համակարգում է բոլոր համայնքների, կրթական, առողջապահական, հասարակական, մարզային ենթակայության կազմակերպությունների, անհատ բարերարների կողմից իրականացվող նախաձեռնությունները: Իրականացված աշխատանքները գնահատանքի են արժանանում Արցախի հանրապետության կառավարության, Պաշտպանության բանակի ղեկավարության կողմից: ԼՂՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանի կողմից մարզպետին է ուղարկվել շնորհակալագիր, որտեղ շնորհակալություն է հայտնվում համայնքների ղեկավարների կողմից մայիսի 6-ին ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայողներին անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար:
ՀՀ Արագածոտնի մարզպետ նշանակվելու կապակցությամբ Գաբրիել Գյոզալյանը շնորհավորանք է ստացել Արագածոտնի մարզի հետ համագործակցող` ՌԴ Լենինգրադի մարզի նահանգապետ Ա. Դրոզդենկոյից: Շնորհավորանքի մեջ, մասնավորապես, ասվում է. ,,Հարգելի Գաբրիել Պապիկի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս` ՀՀ Արագածոտնի մարզպետի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Լենինգրադի եւ Արագածոտնի մարզերը տարիներ շարունակ հանդիսանում են տարածաշրջանային գործընկերներ, եւ ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունն ու փոխգործակցությունը...
Աջակցությունը զոհվածների ընտանիքներին շարունակվում է 16.05.2016
ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքսանյանի կողմից Արագածոտնի մարզից ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտաիքներին ցուցաբերվեց աջակցություն: Յուրաքանչյուր ընտանիքին նախատեսված էր 1000- ական ԱՄՆ դոլար, որը հատկացնելու համար հայ համայնքի ղեկավարի ներկայացուցիչը այցելեց Արտաշավան, Վարդաբլուր եւ Կարմրաշեն եւ հանդիպեց Քյարամ Սլոյանի, Միշա Աղաջանյանի ու Ռաֆիկ Հակոբյանի ծնողներին: Մինչ համայնքներ այցելելը, Աղասի Ալեքսանյանի ներկայացուցիը հանդիպեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանին, տեղեկացրեց իրենց նախաձեռնության մասին: Մարզպետը շնորհակալություն հայտնեց ցուցաբերած աջակցության համար:
Արագածոտնից Արցախ մեկնեց բժիշկների հերթական խումբը 13.05.2016
Մայիսի 13-ին դեպի Արցախ ուղեւորվեց Արագածոտնի մարզի բժիշկների հերթական խումբը: Վիրաբույժ, վնասվածքաբան, այլ ուղղվածության մասնագետներ ընդգրկող խումբն իր հետ վերցրել է նաեւ դեղամիջոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Բժիշկները փոխարինելու են Արցախում գտնվող մարզի բժիշկների նախորդ խմբին, որն այնտեղ աշխատում է արդեն 10 օր: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ մարզի բժշկական կենտրոնների բժիշկների խմբերը, հերթափոխելով մեկմեկու, շուրջ 15 օր է, ինչ իրենց մասնագիտական օժանդակությունն են ցուցաբերում Արցախում գտնվող կամավորներին, ինչպես նաեւ զինծառայողներին: Սա մեկն է այն նախաձեռնություններից, որ իրականացնում է մարզը` հօգուտ Արցախի:


