Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

	Արագածոտնի մարզպետարանի կողմից տեղադրվեց խաչքար

Արագածոտնի մարզպետարանի կողմից տեղադրվեց խաչքար 03.03.2015

Երկրապահ կամավորների միության վարչության բակում ստեղծված խաչքարերի պուրակում հանրապետության մարզերի, մայրաքաղաք Երեւանի եւ Արցախի կողմից տեղադրվում են խաչքարեր: Մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ մարտի 2-ին խաչքար տեղադրվեց Արագածոտնի մարզի կողմից: Մարզի տարածքի հանքավայրից բերված կարմիր տուֆից պատրաստված խաչքարի վրա պատկերված է թեւավոր խաչ, որը խորհրդանշում է Հայաստանի` քրիստոնեությունը պետական կրոն առաջինը ընդունելու գաղափարը: Ներքեւի հատվածում թեւավոր պսակն է, որը երիզում է խաչը...

Աշտարակի անհատ աշխատող տաքսու վարորդները իրենց հարցադրումները ներկայացրին մարզպետին 02.03.2015

Մարտի 2-ին Արագածոտնի մարզպետարան էին ժամանել Աշտարակի անհատ աշխատող տաքսու վարորդները: Նրանց ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը եւ լսեց ոլորտում կատարված փոփոխությունների վերաբերյալ տաքսու վարորդների անհամաձայնության մասին: Մարզպետը տվեց համապատասխան պարզաբանումներ եւ առավել մանրամասն քննարկումների համար պայմանավորվեց հրավիրել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության մասնագետներին: Խոստացված հադիպումը կայացավ երեկոյան ժամը 17.30-ին, մարզպետարանի դահլիճում: Ավելի քան 100 տաքսու վարորդի հետ հանդիպեցին մարզպետը, ինչպես նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը եւ տրանսպորտային տեսչության պետ Արման Միրիջանյանը...

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը այցելեց Արագածոտնի մարզ 01.03.2015

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը 2015 թվականի մարզային անդրանիկ այցը իրականացրեց ՀՀ Արագածոտնի մարզ: Մարզպետարանում կայացած աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, կոմիտեի նախագահի տեղակալներ Ֆ. Բաշոյանը, Ա. Մուսայանը, վերահսկողության վարչության պետ Ա. Բիձյանը, Միավորված մարզերի ստորաբաժանման ղեկավար Հ. Մարտիրոսյանը և Արագածոտնի մարզի քաղաքային ու գյուղական համայնքի ղեկավարները...

                    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  նվիրված Արագածոտնի մարզում իրականացվող միջոցառումների ժամանակացույց

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Արագածոտնի մարզում իրականացվող միջոցառումների ժամանակացույց 26.02.2015

1. 1. Մարզային <<Կանթեղ>> թերթում տպագրվելու է հոդվածաշար՝ նվիրված եղասպանության 100-րդ տարելիցին: Հոդվածաշարում կլինեն անդրադարձ պատմամշակութային, հոգևոր և նյութական արժեքներին, հայի ոգու պահպանությանը, հոդվածներ՝ նվիրված մշակութային գործիչներին: Հոդվածաշարի լույս ընծայմանը մասնակցելու են մարզի պատմաբանները, մշակութային գործիչները և հոգևոր դասի ներկայացուցիչները- տարվա ընթացքում 2. նկարների ցուցահանդես նվիրված հայոց...

Արագածոտնում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150 ամյակը

Արագածոտնում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150 ամյակը 25.02.2015

Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150 ամյակը հավուր պատշաճի նշվեց Արագածոտնի մարզում: Մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությամբ մի խումբ համայնքապետեր, մարզային կառույցների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ այցելեցին Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցելու մեծ զորավարի շիրմին: Այնուհետեւ նրանք այցելեցին Ուջան համայնք, որտեղ մասնակցեցին Անդրանիկի ծննդյան 150 ամյակին նվիրված միջոցառմանը...

Զինվորների երդմնակալության եւ Մայրենիի օըվան  նվիրված տոն՝ Օշականում

Զինվորների երդմնակալության եւ Մայրենիի օըվան նվիրված տոն՝ Օշականում 23.02.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ նորակոչիկներին բանակ ճանապարհելու, ինչպես նաեւ զինվորների երդման արարողությունները կատարվում են մարզի եկեղեցիներում՝ դառնալով առավել տպավորիչ եւ անմոռաց իրողություններ թե՛ զինվորների, եւ թե' նրանց հարազատների համար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16