Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Որոշ ավտոճանապարհներին առկա է ձյուն, մերկասառույց, բուք

03.12.2016

Դեկտեմբերի 3-ի Ժամը 08.30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են. հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է ձյուն:
Չայնիի և Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի համայնքային ճանապարհներին և Գորիս-Սիսիան հատվածում առկա է մերկասառույց:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է բուք:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ ձյուն է տեղում Արթիկի, Վայքի, Ջերմուկի և Մեղրու ճանապարհներին:
Մերկասառույց առկա է նաև Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Գավառի, Նոյեմբերյանի ճանապարհներին, Բերդ-Ճամբարակ հատվածում: Վերը նշված տեղանքներից բացի բուք է նաև Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Սևանի ճանապարհներին բուք է:
Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17