Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարություն համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 25.06.2019

2019թ. հունիսի 26-ին, ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Արագածավանի համայնքապետարանում տեղի է ունենալու Արագածավան համայնքի ավագանու հերթական նիստը: 2019թ. հուլիսի 9-ին, ժամը 15:00-ին Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Սադունց բնակավայրի 1-ին փողոց 7 հասցեում տեղի է ունենալու Ալագյազ խոշորացված համայնքի ավագանու հերթական նիստը: 2019թ. հուլիսի 10-ին, ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Աղձքի համայնքապետարանում տեղի է ունենալու Աղձք համայնքի ավագանու հերթական նիստը: 17,07,2019թ ժամը 11-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակի համայնքապետարանում տեղի է ունենալու Ագարակ համայնքի ավագնու հերթական նիստ: 2019թ. հուլիսի 10-ին, ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Աղձքի համայնքապետարանում տեղի է ունենալու Աղձք համայնքի ավագանու հերթական նիստը: 2019թ. հուլիսի 12-ին, ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Զարինջայի համայնքապետարանում տեղի է ունենալու Զարինջա համայնքի ավագանու հերթական նիստը:

Բուժաշխատողի օրվա  առթիվ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պարգևատրել է մի շարք բուժաշխատողների

Բուժաշխատողի օրվա առթիվ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պարգևատրել է մի շարք բուժաշխատողների 21.06.2019

Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է Բուժաշխատողի_օրը: Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հյուրընկալել է մարզի բուժհաստատությունների մի շարք աշխատակիցների: Մարզպետարանի դահլիճում կազմակերպված միջոցառման ժամանակ մարզի ղեկավարը բարեխիղճ աշխատանքի համար հանդիսավոր կերպով պատվոգրեր է հանձնել Արագածոտնի մարզի բուժհաստատությունների 21 բժիշկների և բուժքույրերի.....

Հավանության է արժանացել ՀՀ Արագածոտնի մարզից ներկայացված ևս 10 ծրագիր

Հավանության է արժանացել ՀՀ Արագածոտնի մարզից ներկայացված ևս 10 ծրագիր 21.06.2019

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ #Արագածոտնի մարզիցներկայացված ևս 10 ծրագիր:

ԵԿՄ Արագածոտնի մարզային խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի նախագահ Գեղամ Սմբատյանը

ԵԿՄ Արագածոտնի մարզային խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի նախագահ Գեղամ Սմբատյանը 20.06.2019

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում այսօր կայացավ Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի մարզային խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը , ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը, ԵԿՄ վարչության անդամներ, ազատամարտիկներ, պատանի երկրապահներ և այլ հյուրեր.....

Արագածոտնի մարզի երեխաները կհանգստանան Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր»  ճամբարում

Արագածոտնի մարզի երեխաները կհանգստանան Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում 19.06.2019

Արագածոտնի մարզի 7-13 տարեկան 345 երեխա ամռանը կհանգստանա Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» մանկական ճամբարում: Առաջին հերթափոխում ընդգրկված 95 երեխայի այսօր վաղ առավոտյան մարզպետարանի մոտ սպասում էին հարմարավետ ավտոբուսները: Մինչ ուղևորվելը երեխաներին բարի ճանապարհ, հետաքրքիր և անմոռանալի ժամանց մաղթեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը.....

Արուճի բժշկական ամբուլատորիայում կազմակերպվել է «Բաց դռների օր»

Արուճի բժշկական ամբուլատորիայում կազմակերպվել է «Բաց դռների օր» 19.06.2019

Այսօր Արուճի բժշկական ամբուլատորիայում «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կազմակերպվել է «Բաց դռների օր»: Բժշկական կենտրոնի մասնագետների կողմից հետազոտվել և խորհրդատվության է ենթարկվել ավելի քան 100 բնակիչ: Նրանցից 18-ին կատարվել են նաև ուլտրաձայնային, իսկ 36-ին՝ լաբորատոր հետազոտություններ.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14